Ձերբակալվել է բժիշկ, ով ինքն իրեն համարել է սատանա եւ վամպիր
Արխիվ 16-20Ինչպես հայտնի է Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում ձերբակալվել է մի բժիշկ-թերապեւտ, ով ըստ իրավապահների ատարածած հայտարարության, կեղծել էր մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթուղթ եւ դրանով ընդունվել աշխատանքի հիվանդանոցներից մեկում։ ՌԴ Քննչական կոմիտեի տվյալների համաձայն նա անցյալ տարի նոյեմբերին կեղծ դիպլոմ է ներկայացրել աշխատանքի ընդունվելիս։ Քննությունը պարզել է, որ 2000 թվականին կեղծ դիպլոմով բժիշկ ներկայացած անձը ծանր հանցագործություններ է կատարել եւ դատապարտվել հարկադիր բուժման։ Այսպես, ռուսական «Լենտան» գրում է, որ դեռ դպրոցական տարիներին նա զբաղվել է սեւ մոգությամբ, տարված եղել վամպիրիզմով եւ նույնիսկ սպանել իր համադասարանցուն։КP.RU-ն էլ կարողացել է զրուցել մեղադրյալի աթոռին հայտնված բժշկի տարեկից եւ նույն դպրոցի շրջանավարտ աղջիկներից մեկի հետ, ով ասել է, որ բարձր դասարաններում նա տարված է եղել ոգեհարցուկությամբ եւ ինքն իրեն համարել է սատանա եւ վամպիր։ Հարուցված գործի հետ կապված կեղծ բժշկին ներկայացվել է միանգամից երկու մեղադրանք՝ արգելված նյութեր պահելու եւ դիպլոմ կեղծելու դրվագներով։

