ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը հանդիպեց «Իրավունքի» խմբագրակազմի հետ

Արխիվ 16-20

«Ազդակ» լրագրողական ակումբում այսօր ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան ԹԻՄՈՒՐ ՈՒՐԱԶԱԵՎԸ հանդիպեց «Իրավունք մեդիա» հոլդինգի խմբագրակազմի հետ: Հանդիպման ժամանակ պարոն դեսպանն անդրադարձավ 2018 թվականին Ղազախստանի ունեցած ձեռքբերումներին, հայ-ղազախական հարաբերություններին, ինչպես նաեւ պատասխանեց լրագրողների հուզող հարցերին:

ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ողջունելով դեսպանի այցը՝ մասնավորապես նշեց. «Մեր կողմից շատ հարգված եւ սիրված Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Բիբիտալիեւիչ Ուրազաեւը հայ ժողովրդի մեծ բարեկամն է: Այս հանդիպումը շատ կարեւոր էր, ինչի համար շնորհակալ ենք: Ինչպես գիտեք, ես եղել եմ հայ-ղազախական խոհրդարանական բարեկամական խմբի անդամ եւ անձամբ ես շարունակում եմ պատասխանատվություն զգալ հայ-ղազախական հարաբերությունների համար: Ղազախստանը Հայաստանի համար բարեկամ, դաշնակցային երկիր է, եւ այս առումով ուզում եմ նշել երեք կետ, որով Ղազախստանն առանձնահատուկ է Հայաստանի համար»:

Հ. Բաբուխանյանն առաջին հերթին ընդգծեց, որ Ղազախստանը Հայաստանի համար առանձնահատուկ է միջինասիական երկրների շարքում, քանի որ ամենամտերիմ ու բարեկամական երկիրն է: Երկրորդ՝ Ղազախստանը մեր երկրի ամենամտերիմ եւ բարեկամական երկիրն է իսլամական երկրների շարքում՝ ողջ աշխարհի սունի հավատք ունեցողների թվում: Եվ վերջապես՝ Ղազախստանը ամենամտերիմ եւ բարեկամանական երկիրն է թյուրքական աշխարհի երկրների շարքում:

«Մենք հարյուրավոր տարիներով կուտակել ենք այս ընկերությունը, եւ մեր սերնդի խնդիրն է պահպանել այն: Եւս մեկ անգամ շնորհակալ եմ, որ Դուք եկել եք մեր մեդիա հոլդինգ: Տվեց մեր լրագրողներին, որոյնք ստացան միշտ հա-եկլւ է գիտի, գիըի իր գործը, դֆրաան է տրամադրվախծ, շնորհակալություն», - ասաց Հ. Բաբուխանյանը՝ Թ. Ուրազաեւին:

Իր հերթին շնորհակալական խոսք հղեց նաեւ ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան ԹԻՄՈՒՐ ՈՒՐԱԶԱԵՎԸ՝ նախեւառաջ շնորհավորելով իրավունքցիներին Նոր տարվա կապակցությամբ:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Իրավունք մեդիա» հոլդինգի կոլեկտիվին եւ  անմիջականորեն  գրող, նկարահանող լրագրողներին: Մեր խնդիրն  է այսօր համատեղ երկկողմ տեղեկատվություն ներկայացրել հանրությանն այն մասին, թե ինչ է կատարվում հայ-ղազախական հարաբերություններում, Ղազախստանի ներսում եւ աշխարհում՝ Ղազախստանի եւ Հայաստանի մասնակցությամբ: Մեր դեսպանությունն արդեն երկար տարիներ աշխատում է հասցնել ստուգված, օբեյկտիվ տեղեկատվություն, որպեսզի հայ ընթերցողները եւ հեռուստադիտողները կարողանան ունենալ ավելի հստակ պատկերացում, թե ուր են գնում մեր երկրները: Ընդ որում՝ նկատի ունեմ տարբեր ձեւաչափերով՝ տարածաշրջանային, մայրցամաքային եւ գլոբալ առումով», - շեշտեց դեսպանը:

Թ. Ուրազաեւը, հատկապես շնորհակալություն հայտնեց խմբագրակազմին ոչ հեշտ, բայց օբյեկտիվ աշխատանքի համար, այդ թվում՝ Ղազախստանի հետ հարաբերությունների վերաբերյալ. «Սա հենց լավ օրինակ է, թե ինչպես կարելի է օբյեկտիվ եւ դրական ներդրում ունենալ երկու երկրների միջեւ փոխըմբռման, փոխադարձ հարգանքի հարցում մեր երկու ազգերի, որոնք դարերով կապված են եղել մշակութային, պատմական եւ նույնիսկ քաղաքական կապերով: Պետք է գործել բարին այն կյանքում, ուրիշ բաղադրատոմս, պարզապես, չկա: Այս առումով՝ ձեզնից՝ լրագրողական հանրությունից, շատ բան կախված, թե որքանով կառուցողական կլինեն մեր երկու երկրների հարաբերությունները՝ թերությունների վերացման, հանրային գնահատականների հարցում: Սա մեր ընդհանուր գործն է եւ կապված է այն արժեքների հետ, որոնք դեռեւս մանուկ հասակում մեր մեջ սերմանել են մեր ծնողները, մեր պապերն ու տատերը»:

Հանդիպման ավարտին ՝ ՍԻՄ կուսակցության նախագահը եւ ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը միմյանց հանձնեցին հուշանվերներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հանդիպման մանրամասները կներկայացնենք առաջիկայում.

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում