ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՃԱՆԱՉՎԵԼ «ՍՊԻՏԱԿ ՏՆԱԿ» ՍՊԸ-Ն

Արխիվ 16-20

«Իրավունք» թերթի եւ համանուն կայքի ընթերցողների ակտիվ քվեարկության արդյունքում 2018 թվականին ՀՀ-ում նորարար տեխնոլոգիաների ներդրմամբ եւ միջազգային չափանիշներին համապատասխան շինություններ կառուցելու համար լավագույն շինարարական ընկերություն է ճանաչվել «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ն:

 

«ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇԱՀԸ ՎԵՐ Է ԴԱՍՎՈՒՄ ԱՄԵՆ ԲԱՆԻՑ»

«Պատասխանատու, պատասխանատվությունը գնահատող, շինարարի աշխատանքը հարգող մարդիկ են ընկերությունը ղեկավարում: Աշխատողների շահը վեր է դասվում ամեն բանից, իսկ դա չի կարող չգնահատվել»,- այսպես են ներկայացնում ընկերությունը մեր ընթերցողներըԼավագույնի պատվոգիրը հանձնեցինք  «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ի տնօրեն  Տիգրան Սահակյանին, ով բարձր գնահատեց հանրության վստահությունը իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ: «Շնորհակալ ենք նման կոչման արժանացնելու համար, հավատացեք այս պատվոգիրը էլ ավելի պարտավորեցնող է մեզ համար լինելու այսուհետ»: Նշենք, որ «Սպիտակ տնակ» շինարարական կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականին ընկերության նախագահ Ստեփան Ախոյանի կողմից: Ընկերությունն իրականացնում է բնակելի եւ հասարակական համալիրների շինարարություն, ինչպես նաեւ ճարտարապետական, կոնստրուկտորական, դիզայներական եւ վերանորոգման աշխատանքներ: «ՍՊԻՏԱԿ ՏՆԱԿ»-ը իր գործունեության ընթացքում կյանքի է կոչել բազմաթիվ շինարարական նախագծեր (բազմաբնակարան բնակելի շենքեր, բանկեր, հասարակական կառույցներ, հյուրանոցային համալիրներ): Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի շինարարական ոլորտի վստահություն վայելող խոշոր ընկերություններից մեկը, որի համբավն ու բարի անունը տարածված է ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ մեր երկրի սահմաններից դուրս:

 

«ԱՆԿԱԽ ՏԱՐԲԵՐ ՎԱՅՐԻՎԵՐՈՒՄՆԵՐԻՑ` ԺԱՄԱՆԱԿԻՆ ԵՎ ՈՐԱԿՈՎ ԵՆՔ ԿԱՏԱՐԵԼ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Իսկ, ո՞րն է ընկերության հաջողության գրավականը, փորձեցինք հետաքրքրվել ընկերության տնօրեն ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ, ով ընկերության հաջողության թերեւս ամենակարեւոր գրավականը հետեւյալը համարեց.

- Ամենակարեւոր հանգամանքը թերեւս պատվիրատուների հանդեպ մեր պարտավորությունները ժամանակին, որակով եւ բոլոր նորմերին համապատասխան հանձնելն է: Շինարարությունը այնպիսի բնագավառ է, որ եւ շատ արագ կարող ես հասնել արդյունքների եւ հակառակը: Դրա համար մենք առաջին հերթին փորձում ենք ամենօրյա ծանրաբեռնվածությամբ ու պատվախնդրությամբ աշխատել` միշտ պատրաստ նոր նախագծերի անվրեպ իրականացմանըԻսկ շինարարության ընթացքում մշտապես օգտվում ենք նորարար տեխնոլոգիաներից եւ նյութերից` ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան շինություններ: Եվ որ ամենակարեւորն է` աշխատում ենք այնպես անել, որ անկախ տարբեր վայրիվերումներիցժամանակին եւ որակով կատարել պատվիրատուների նկատմամբ մեր պարտավորվածությունները: Կարծում եմ, որ սա է, թերեւս «Սպիտակ տնակ» ընկերության այս տարիներին գրանցած հաջողության ամենակարեւոր գրավականըԻ դեպ, շինարարական այս մեծ ընտանիքի արհեստավարժ անձնակազմի կողմից է իրականացվել նաեւ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Կառավարական համալիրի շինարարական աշխատանքները:

Հ.Գ. Ընկերության մասին առավել մանրամասներ եւ տնօրենի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել iravunk.com-ի տեսանյութեր բաժնում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում