Ներե՞լ թե ոչ, այս է խնդիրը

Արխիվ 16-20

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ համացանցում տեղեկություններ են տարածվում, որ շուտով ազատ կարձակվի ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը։ Տեղեկություն կա, որ  ներման հանձնաժողովը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու նախագծին, և օրերս նրան ներում կշնորհվի։

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ ներման հանձնաժողովի նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերը, մասնավորապես, որևէ դատապարտյալի որևէ խնդրագրի ու դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները, հրապարակման ենթակա չեն:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, որի տանը դաժանաբար սպանել են Իոսիֆ Աղաջանովին:

Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովն ասում է, որ տարիներ շարունակ լռել են, սակայն ներկայում այդ լռությունը խախտվեց, քանի որ տեղեկություն ստացան, թե Ենոքյանին կարող է ներմամբ ազատ արձակեն։ Աղաջանովն ասում է, որ չի համակերպվել որդու սպանության հետ ու երբեք չի ներելու Մհեր Ենոքյանին, դեմ է նաև Ենոքյանի ազատմանը։ Աղաջանովի ծնողները նաև դիմել են ՀՀ նախագահին ու վարչապետի պաշտոնակատարին, որ ներում չշնորհեն Ենոքյանին։

Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝ իրավապաշտպան, լրագրող, Պետական վերահսկողության ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարուհի Մեժլումյանն էլ նշում է

«Մենք փորձելու ենք գնալ իրավական ճանապարհով, 23 տարի է անցել ու իրավական Հայաստան ունենալու ճանապարհը, կարծես թե, մենք փորձում ենք գծագրել»:

Նա ասաց, որ ինքը չի հավատում Աղաջանովներին, քանի որ քրեական գործի նյութերում երկու անձ՝ Արամ Հարությունյանն ու Մհեր Ենոքյանը դատապարտվել են միևնույն հոդվածով՝ նույն արարքի համար։

«Արամ Հարությունյանն, ի վերջո, մեղքի մեծ բաժինը բարդում է Մհերի վրա՝ ազատելով իրեն ծանրագույն պատժից, մեկին տալիս են 15 տարի, մյուսին տալիս են մահապատիժ։ Աղաջանով ընտանիքը Արամ Հարությունյանի պահով որևէ պատիժ չի պահանջում, անգամ չի ասում նրան դատապարտեք, այն դեպքում, որ նա ցուցմունքներ է տվել՝ նշելով, թե չի հիշում քանի անգամ է դանակով խփել», - ասաց Զարուհի Մեժլումյանը։

«Հանել ջրի երես արյուն ու սեքս ու փաստերի մասին խոսել, լռեցնել հանրությանը ու փորձել ազդել որոշում կայացնողների վրա, իսկապես, ընտրված են շատ ստոր ու ցածր մեթոդներ, որոնք պատիվ չեն բերում», - ասաց նա։

Զարուհի Մեժլումյանն ասաց, թե ինքը չի հավատում, որ նամակները գրվում են Աղաջանով ընտանիքի անդամների կողմից։

 

 

https://iravunk.com/sim/?p=75338&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ