ՍԱՐԿՈԶԻՆ ԱՐՏԱՍՎԵԼ Է ԱԶՆԱՎՈՒՐԻ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԵՐԳԻՑ. տեսանյութ
Արխիվ 16-20
«Ազնավուրը լացացնում է Սարկոզիին». Ֆրանսիայի նախկին նախագահը RTL ռադիոկայանի ուղիղ եթերում, առավոտյան ծրագրի ավարտին ցանկացել է լսել Ազնավուրի ILS SONT TOMBÉS երգը նվիրված Հայոց ցեղասպանությանը: «Ինչու այդ երգը ընտրեցիք»,- հարցնում է հաղորդավարը: «Որովհետեւ սա ամենագեղեցիկ երգն է… արցունք է քամում… նվիրված է քսաներորդ դարի առաջին ցեղասպանությանը… տեղի է ունեցել 1915-ին…Դրա մասին երբեք այսպես չի գրվել… նա բացարձակ հանճար է»,- պատասխանում է Սարկոզին:
Նա նաեւ ասում է, որ երգով ավելի շատ բան կարելի է ասել, քան քաղաքական ճառով»:

