«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ազատություն Համբիկ Սասունյանին». արդեն 37-րդ տարեդարձը Սեն Լուիս Օբիսպո բանտում

Արխիվ 16-20

Այսօր «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ ՀԱՄԲԻԿ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ դարձավ 56 տարեկան: Նա արդեն 37-րդ ծննդյան տարեդարձն է նշում անազատության մեջ: Հ. Սասունյանի ծննդյան առթիվ Հայաստանից եւ Սփյուռքից շնորհավորական մաղթանքներ են գրել սոցցանցերում եւ շեշտել. «Ազատություն Համբիկ Սասունյանին»:

Հիշեցնենք, որ Հ. Սասունյանը դեռ 19 տարեկան էր, երբ 1982 թ. հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին Լոս Անջելեսում՝ Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում, համագործակցի հետ գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ: ԱՄՆ նախագահ Ռոմալդ Ռեյգանը դատապարտեց այս արարքը, որակավորելով այն ահաբեկչություն։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի:

2013 թ.-ի դրությամբ՝ Համբիկ Սասունյանը կրում է իր պատիժը ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։ Չորս անգամ՝ 2006-ին, 2010-ին, 2013-ին, 2017 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել է Սասունյանի ներում ստանալու խնդրանքը:

Ի դեպ, դեռեւս 2015 թվականին ՀՀ Ազգային ժողովում ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ հարց բարձրացրեց ՀՀ արդարադատության նախարարության առաջ՝ քննարկելու Համբիկ Սասունյանին Հայաստանին արտահանձնելու մասին խնդրանք ներկայացնելու հնարավոր տարբերակները: Դրան արձագանքեց նաեւ ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ արձագանքը՝ նշելով, որ այս հարցում իրենք էլ ասելիք ունեն: Սակայն, այն ժամանակվա ՀՀ արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ասել էր, որ դժվարությունն այն է, որ չնայած Սասունյանն ազգությամբ հայ է, բայց ԱՄՆ քաղաքացի է:

«Առաջարկում եմ հանդիպել եւ քննարկել այդ հարցերը, որպեսզի Դուք, որպես իրավապաշտպանի փորձ ունեցող իրավաբան, լուծման հնարավոր տարբերակներ առաջարկեք: Զգացմունքային տեսանկյունից ես ձեր կողքին եմ: Իսկ իրավական տեսանկյունից հարկավոր է հասկանալ, թե Հայաստանն ինչ հիմնավորումներ պետք է ներկայացնի՝ այլ պետության քաղաքացուն արտահանձնելու խնդրանք ներկայացնելու համար»,- ասել էր Մանուկյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան