ԷՔՍՏՐԱՍԵՆՍ. «ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼ ՎՏԱՆԳ, ՎԱԽԵՆԱԼՈՒ ԲԱՆԵՐ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ ՀԱՏԿԱՊԵՍ ՆԱԽԻՋԵՒԱՆԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»

Արխիվ 16-20

Արեւելյան աստղագուշակի համաձայն` 2019 թվականը Խոզի տարի է: Առասպելի համաձայն՝ Խոզը վերջինն էր, որ եկել էր Նոր տարվա տոնակատարությանը: Ի՞նչ է այն բերելու աստղագուշակի այլ նշանների համար, բարեհաճ կգտնվի՞ արդյոք Խոզը Հայաստան աշխարհի նկատմամբ: Հարցերը գուշակության դաշտում են, ուստիեւ՝ պատասխաններն էլ փորձեցինք ստանալ այդ «մասնագետներից»:

 

«ԽՈԶԸ ՉԻ ՍԻՐՈՒՄ, ՈՐ ԻՐԵՆ ՄԱՏՈՒՑԵՆ ՏՈՆԱԿԱՆ ՍԵՂԱՆԻՆ»

Էքստրասենս ՍՈՍԵ ԲԱԲԱՅԱՆԸ մեզ հետ զրույցը սկսեց դրական նոտայով.

- Շունը բավական լավ տրամադրությամբ էստաֆետը փոխանցում է խոզին: Խոզի տարվան բնորոշ է երկու ծայրահեղ վիճակ: Տեսեք, ինքը ե՛ւ շատ փնթի է, բայց միեւնույն ժամանակ ունի շատ համեղ միս: Մսի քաղցրությունը եւ փնթի լինելը` այ սրանում է կայանում նրա ծայրահեղությունըԽոզի տարին լինելու է խելքի տարի, բավականին խելոքներ են ի հայտ գալու, բոլոր բնագավառներում լինելու են կադրային խիստ փոփոխություններ: Երկրի վիճակը մի պահ լինելու է խիստ ծայրահեղ բեւեռացված, բայց ունենալու ենք բավականին առաջընթաց: Խելոքները ստանալու են իրենց արժանին, խոզը հոգ է տանելու, որ խելոքները գնահատված ու լիարժեք զգան իրենց:

- Կենդանակերպի ո՞ր նշանների նկատմամբ բարեհաճ կգտնվի խոզը:

- Խոզի տարում Խոյը լինելու է ամենաակտիվ կենդանակերպի նշանը: Մի փոքր ընկճված կլինեն Աղեղնավորները: Խեցգետինները` տղա թե աղջիկ, ապրելու են կայունացում: Բայց ամենալավ տարին լինելու է Խոյերի համար, այս կենդանակերպի նշանը բոլորից վերցնում է, բայց ոչ ոքի չի տալիսԽոզի տարին իր հետ բերելու է բերքատվություն: Հաշվի առնելով, որ խոզն արագ բազմացող կենդանի է, նա լիություն կպարգեւի բոլորին: Այս տարի լինելու է ամուսնությունների, ծննդաբերությունների տարի: Հատկապես այն զույգերը, ովքեր երկար տարիներ բալիկ էին սպասում, այս տարի կհասնեն իրենց երազանքին: Խոզի հովանու ներքո են լինելու քսանհինգից քառասուն տարեկան երիտասարդները, ովքեր կգտնեն իրենց կեսերին:

- Տիկին Բաբայան, ինչպե՞ս դիմավորենք Խոզի տարին, որպեսզի այն ողջ տարի բարեհաճ գտնվի մեր նկատմամբ:

- Սիրով եւ լավատեսությամբ, սա է առաջին գրավականը: Մի հանգամանք էլ կարող եմ նշել. խոզը չի սիրում, որ իրեն մատուցեն տոնական սեղանին եւ համտեսեն: Խոզը հարգանք է պահանջում իր հանդեպ, ասում է` եթե ինձ ուտեք, ես էլ ձեզ «կուտեմ»:

- Չենք կարող չանդրադառնալ նաեւ սահմանային իրավիճակին: Ի՞նչ իրավիճակ է կանխատեսվում սահմանում:

- Մինչեւ ապրիլ ամիսը վտանգ, վախենալու բաներ եմ տեսնում հատկապես  Նախիջեւանի ուղղությամբ: Ամենաշատ վտանգը սահմանային առումով այսօր առկախված է Նախիջեւանի սահմանում: Դրա համար ես գիշեր-ցերեկ աղոթում եմ հենց սահմանի համարՕգտվելով առիթից` ուզում եմ շնորհավորել համայն հայության գալիք Ամանորը` թող ինչքան նեղություններ եղել են, մնան անցյալում: Թող գալիք տարին լինի առատության, բերքատվության տարի:

 

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԴԻՄԱԿՆԵՐ ԿՊԱՏՌՎԵՆ»

Պայծառատես, էքստրասենս ԿԱՐԵՆ ԱՓՈՅԱՆՆ էլ, անդրադառնալով գալիք տարվա կանխատեսումներին, ասաց.

- Մեր երկրի ապագան լավ է լինելու: Բայց առաջիկա երեք տարին շատ լավ բաների մի սպասեք: Կլինեն ներքին ինքնակազմակերպվող խմբեր, ղեկավարության հանդեպ հավատը ավելի կվատանա, նոր փոփոխությունները չեն գոհացնի մարդկանց, արտագաղթի միտումը կշատանա: Պատերազմ չի լինի, բայց սահմանին լարվածությունը կմեծանա: Տարածաշրջանում ճգնաժամը կխորանա, Ադրբեջանն ավելի կվատանա տնտեսապես, ու ներքաղաքական ընդվզումներ, ցույցեր կլինեն: Հրդեհները կշատանան թե՛ բնական աղետներից, թե՛ մարդկային գործոնից: Նաեւ բնական աղետներ կլինեն՝ փլուզումների, ջրհեղեղների տեսքովՏարադրամի անկում կլինի տեւական ժամանակ: Քաղաքական դաշտում դիմակներ կպատռվեն, եւ ներքին բախումները կշատանան: Այնուամենայնիվ, Հայաստանը աշխարհում կգրավի նոր դիրք՝ իր արժեքներով: Տուրիզմի աճ կնկատվի, ու ապագայում նոր հնարավորություններ կբացվեն երիտասարդների համար, նաեւ՝ գիտական ոլորտում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում