«Ամանորն իմ ամենասիրած տոնն է». Իվետա Տոնոյան

Արխիվ 16-20

Ինչպես է պատրաստվում Ամանորին եւ ինչ է ակնկալում Ձմեռ պապից ԱԺ յոթերորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԸ, «Իրավունքը» մանրամասներ պարզեց նրանից:

– Տիկին Տոնոյան, ինչպե՞ս եք պատրաստվում նշել Նոր տարին:

Եթե անկեղծ ասեմ, աշխատանքային ծանրաբեռնվածությունս շատ-շատ է, եւ այս պահին դեռեւս տոնական տրամադրություն չկա: Բայց Ամանորն իմ ամենասիրած տոնն է, եւ այն ինձ համար բացառիկ նշանակություն ունի: Ինձ համար կարեւորն այստեղ հարազատների, ընկերների, ընտանիքի անդամների համար նվերների նախապատրաստման գործընթացն է: Սա շատ ավելի եմ կարեւորում, քան ուտեստների կամ այս ուղղվածության այլ աշխատանքների վրա ուշադրություն դարձնելը: Հուսով եմ` կհասցնեմ ավարտին հասցնել աշխատանքներս եւ նախապատրաստվել տոներին, նվերներ գնել ու շնորհավորել նրանց եւ նրանց հետ էլ անցկացնել տոները:

Հավատո՞ւմ եք Ձմեռ պապին եւ ի՞նչ եք ակնկալում նրանից գալիք տարվա համար:

Անկախ ամեն ինչից, կարծում եմ` Ձմեռ պապին հավատալ միշտ է պետք: Իսկ 2019-ից թերեւս ակնկալում եմ բացառապես ներդաշնակություն ու խաղաղություն:

Ի՞նչ կմաղթեք Ամանորի առթիվ:

Աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին, անկախ քաղաքական պատկանելությունից, տարբեր հայացքներից մաղթում եմ, որ 2019 թվականը  բացառապես ձեռքբերումների տարի լինի ինչպես իրենց, այնպես էլ մեր երկրի, մեր պետության համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում