«Գալիք տարում Հայաստանը կարող է կանգնել որոշակի վտանգների առաջ»

Արխիվ 16-20

2019-ին Հայաստանին սպասվող ներքին եւ արտաքին քաղաքական մարտահրավերների, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերությունների առկա վիճակի մասին զրուցեցինք Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԻ հետ:

«ԽՈՒՃԱՊԻ ՊԵՏՔ ՉԷ ԵՆԹԱՐԿՎԵԼ, ԲԱՅՑ ԽՆԴԻՐՆ ԱՌՆՎԱԶՆ ՊԵՏՔ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՊԱՀԵԼ»

Ռուս քաղաքագետի կարծիքով` առաջիկա ամիսներին, միգուցե գալիք տարվա ընթացքում Հայաստանը կարող է կանգնել որոշակի վտանգների առաջ, եւ անհրաժեշտ կլինի իրականացնել կառուցվածքային փոփոխություններ, այդ թվում` նաեւ բավական ցավոտ:

– Տնտեսական գործընթացների վերակազմակերպմանը զուգահեռ, որպեսզի առնվազն պահպանվի այն տնտեսական աճը, որը կար ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք, պետք է ուշադրություն դարձնել արտաքին քաղաքական մի շարք մարտահրավերներին: Խոսքը ոչ միայն Արցախի հիմնախնդրի կարգավորման մասին է, այլ նաեւ, օրինակ, Հայաստանի եւ Իրանի փոխհարաբերությունների, որը պետք է ամրացնել: Ինչ վերաբերում է Արցախին, մենք գիտենք, որ վերջերս Միլանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ, եւ արդեն հայտարարված է, որ ԱԳ նախարարների մակարդակով հաջորդ փուլը բանակցությունների կկայանա հունվարին: Այսինքն` ակնհայտ է, որ որոշակի բանակցելու նյութ կա: Կարող ենք եզրակացնել նաեւ, որ խոսքը, հավանաբար, երկու կողմից էլ փոխզիջումների մասին է: Իհարկե, ասվածը կարող է տարբեր կերպ ընդունվել հայկական տիրույթում, հատկապես հաշվի առնելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում էլ փորձեր եղան արցախյան քարտեզի շահարկման եւ որոշակի փոխադարձ հայտարարությունների, որոնք շպրտվեցին հանրային քաղաքականության մեջ: Ամեն դեպքում, կարծում եմ` արցախյան հարցը կարող է օրակարգ բերվել բառացի շատ կարճ ժամանակ անց:

– Բայց մինչեւ նախընտրական քարոզարշավը, արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումների մասին այս տարի առաջինը խոսեցին ՀՀ-ում ԱՄՆ հեռացող դեսպան Միլսը, Հայաստան այցելած Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը: Գործընթացի վրա ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ նրանց հայտարարությունները:

– Մենք լսել ենք այդ հայտարարությունների մասին, որոնք տարբեր կերպ ընկալվեցին հայկական տիրույթում: Ուղղակի պետք է ասել, որ Արցախի հիմնախնդրի հարցում առաջին տարին չէ, որ տարբեր կերպ կարգավորման փորձեր են կատարվում: Ամերիկյան գործընկերների կողմից, պարզապես, փորձ է արվում ինտենսիվացնել խնդրի քննարկումը, այդ թվում նաեւ օրակարգ բերել Հայաստանի համար ցավոտ  փոզիջումների գնալու տարբերակը: Այստեղ, ինչպես հասկանում ենք, պաշտոնական Բաքվի դիրքորոշումն է մնում նույնը, նրանք բավականին հետեւողական են եւ խիստ իրենց տեսակետների մեջ: Դրա համար կարծում եմ` Արցախի խնդրի վերաբերյալ բանակցային գործընթացում կպահպանվի առկա փակուղին: Դեռ էլի կլինեն որոշակի հայտարարություններ, եւ ամեն մեկը կցանկանա հասնել իր համար ցանկալի արդյունքի: Բայց դժվար թե, որեւէ փոփոխություն տեղի ունենա, եթե Հայաստանի դիրքորոշումն ավելի խիստ լինի եւ ուղղված` իր ազգային անվտանգության եւ զինված ուժերի ամրացմանը: Ըստ իս, խուճապի պետք չէ ենթարկվել, բայց խնդիրն առնվազն պետք է ուշադրության կենտրոնում պահել:

«ԻՐԵՆՑ ՌՈՒՍԱՖՈԲԻԱՅՈՎ ԱՌԵՎՏՈՒՐ ԱՆԵԼԸ ՁԵՌՆՏՈՒ ԲԻԶՆԵՍ ԵՆ ԴԱՐՁՐԵԼ»

– 2018-ը լի էր վայրիվերումներով նաեւ հայ-ռուսական հարաբերությունների համար, եւ բազմիցս տարբեր մակարդակներով եղել են լուրեր, որ կան որոշակի խնդիրներ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Իհարկե, ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով որոշակի ընդմիջում եղավ հայ-ռուսական երկխոսության մեջ, բայց այն կարճ տեւեց: Եղան ամենաբարձր մակարդակով մի քանի հանդիպումներ, իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնվեցին հայ-ռուսական մի քանի նախագծերի մասին, այդ թվում` այն, որ հայ մասնագետները արտակարգ իրավիճակների ժամանակ կաջակցեն ռուսական օպերացիաներին Սիրիայում: Եղան նաեւ մի քանի միջոցառումներ ՌԴ Պետդումայում: Խնդիրներից նրանք, որոնք դեռ լուծված չեն եւ անխոս պետք է լուծվեն, երկու երկրների միջեւ փոխգործակցային տեղեկատվության բարձացման հարցն է: Մենք տեսանք, թե ինչ «պատերազմ» տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում, մինչդեռ դատարկ տեղը բոլորովին անպետք լարվածություն էր մտցվել, որը կարող էր իր բացասական հետեւանքներն ունենալ: Ի դեպ, սա նաեւ վերաբերում է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Խաչատուրովի շուրջ առկա խնդրին: Հուսանք, որ պետական իշխանական նոր համակարգի ձեւավորումից հետո` այս խնդիրները կլուծվեն: Պարզ է, որ կգան նոր մարդիկ, այդ թվում` պրոֆեսինալներ, տեխնոկրատներ եւ խնդիրներն ինչ-որ կերպ կլուծվեն:

–  Դուք լավատեսորեն եք տրամադրված, կարծում եք` ընդդիմությունից իշխանություն դառնալով` հիմա Նիկոլ Փաշինյանն իր նախկիններից ամենառուսամե՞տն է:

– Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հետխորհրդային շրջանի քաղաքական հնաբնակներից է եւ շատ լավ իրեն հաշիվ է տալիս, որ այն իրականությունները, որոնք գոյություն ունեն երկրում, նշանակում է, որ առանց ՌԴ-ի հետ համագործակցության,  ազգային անվտանգության, ռազմատեխնիկական եւ տնտեսական փոխգործակցության, հնարավոր չէ: Իհարկե, կան խնդիրներ, որոնք  պայմանավորված են օբյեկտիվ պատճառներով, օրինակ, ընդհանուր սահմանի բացակայությամբ, բայց կարծում եմ` այն քննարկումները, որոնք տեղի են ունեցել,  եւ որոնք կլինեն, կծառայեն մեր ընդհանուր հետաքրքությունների համար: Ի տարբերություն որոշ այլ երկրների, որտեղ քաղաքական էլիտան իրենց ռուսաֆոբիայով առեւտուր անելը ձեռնտու բիզնես են դարձրել, Հայաստանում նման բան գոյություն չունի, եւ հուսով եմ` չի էլ ունենա, որովհետեւ այն չի բխում հենց երկրի շահերից:

«ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ ԿԼԻՆԻ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ»

– Անդրադառնանք ՀՀ ներքաղաքական իրավիճակին. ի՞նչ եք կարծում արտահերթ խորհրդարանական ընտրություններին Ազգային ժողով չանցած հայտնի քաղաքական ուժերին, օրինակ, ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին կհաջողվի՞ վերականգնել ուժերը 2019-ին կամ հինգ տարի անց, որպեսզի կրկին ազդեցություն ունենան քաղաքական գործընթացների վրա:

– Մենք տեսանք, թե ինչ եղավ այն կուսակցությունների հետ, որոնք բոլորովին վերջերս շատ հայտնի էին, այդ թվում` Ձեր նշած կուսակցություններից բացի, նաեւ «Ժառանգությունը»: Եթե նրանք վերկանագնվեն էլ, ապա անհասկանալի է, թե ինչպես եւ ինչ ձեւաչափով: Դժվար է գնահատել նաեւ, թե ինչ զարգացում կունենա այսօր իշխող «Իմ քայլը» դաշինքը: Հասկանալի է, որ կադրային քաղաքականություն է փոխվելու, ներքաղաքական վիճակն էլ այլ է լինելու: «Իմ քայլում» շատ քիչ մարդիկ կան, որոնք հայտնի են, եթե նրանք կարողանան ներկայացնել իրենց, որպես հաջողակ ռեֆորմիստներ, շանս կունենան պահպանել իրենց դիրքերը: Բայց եթե ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ թույլ տան բացթողումներ, մի մարդու փառքի շնորհիվ չեն կարող երկար պահպանել իրենց թիմը: Ամեն ինչ կախված կլինի երկրի տնտեսական վիճակից, թե ինչպես կզարգանա եւ արտաքին քաղաքականության մեջ որքանով կհաջողի Հայաստանը, ու առհասարակ` ինչ կկատարվի Կովկասում:

– Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կրկին ձերբակալվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ Ձեզ` այս ամենն ի՞նչ հետեւանքներ է ունենալու հայաստանյան քաղաքական գործընթացների վրա:

– Մենք շատ լավ հասկանում ենք, որ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերը հին պատմություն ունեն, եւ թե ինչ պատճառով 10 տարի անց այն ակտուալացվեց: Միայն կասեմ, որ ՀՀ երկրորդ նախագահը փորձառու քաղաքական գործիչ է եւ մարտիկ, որը ցույց տվեց, որ կարող է դիմակայել հարվածներին: Ըստ իս, այս պատմությունը կզարգանա իր հունով, բայց չէի չափազանցնի իր ազդեցությունը Հայաստանի հետագա ներքաղաքական իրավիճակի վրա: Ի վերջո, ինչքան հասկանում եմ, Ռ. Քոչարյանը քաղաքականությամբ չէր էլ պատրաստվում զբաղվել, եւ իրավիճակով պայմանավորված` նա ստիպված էր, միգուցե նաեւ ոչ իր կամքով վերադառնալ հրապարակային քաղաքականություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում