Թուրքմենիայի նախագահը գերմաներեն է երգում
Արխիվ 16-20
Դեկտեմբերի 21-ին Թուրքմենիայի նախագահ Բերդիմուհամեդովը մասնակցել է նախամանորյա միջոցառմանը և թոռան հետ երգել է իր հեղինակային երգն անգլերենով, գերմաներենով և թուրքերենով: Գերմաներենով հատվածը սկսում է 2:00 րոպեից: Նախագահ Բերդիմուհամեդովը պարբերաբար երգեր է գրում, ինչպես նաև կատարում է այլ ստեղծագործություններ: Ինչպես հայտնում են պետական լրատվամիջոցները՝ երգերի երաժշտությունը գրում է նախագահի թոռը՝ Կերիմուղլին: Ավելի վաղ դուետը կատարել է նաև ռեպ, երգել է Ջասթին Թիմբերլեյկի և այլ աստղերի կատարումները: Բացի այդ, երկրի ղեկավարը հաճախ հանդես է գալիս նաև մենակատարումներով: