ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՀԻՄԱ ՈՐՈՇԵՑ 6 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՆՎԻՐԵԼ
Արխիվ 16-20Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ իր եւ ընկերոջ անունից պատրաստակամություն հայտնելով մոտ 6 միլիոն դոլար փոխանցել պետությանը: Ինչո՞ւ է հենց հիմա նման պատրաստակամություն հայտնել, փորձեցինք հետաքրքրվել նրա փաստաբան Արմեն Հարությունյանից, ով ասաց.
- Պարզապես հիմա է նման մտադրություն ունեցել, ընդամենը: Դա նրա սրտի ցանկությունն է: Այսքանը կարող եմ ասել:
Ինչ վերաբերում է քննության ընթացքին, փաստաբանը հավելեց.
- Ակտիվ փուլում է քննությունը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

