Բժիշկ Սալվադոր Խեչոյանը «դեռ ուշքի չի գալիս կատարվածից»
Արխիվ 16-20Շտապ օգնության բժիշկ Սալվադոր խեչոյանը, ով երեկ կարողացել է դուրս գալ ՊՊԾ գնդից եւ ազատվել պատանդի կարգավիճակից դեռ ուշքի չի գալիս կատարվածից, դեպքի մանրամասներին շատ չի անդրադառնում, աշխատում է շրջանցել այդ հարցերը: Փառք Աստծո աոողջական որեւէ խնդիր չունի, բայց դեռ աշխատանքի չի գնում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց բժշկի մայրը` տիկին Հասմիկը, նկատելով.
- Փառք Աստծո, որ էրեխես ողջ-առողջ հասավ ընտանիքին:
Հիշեցենք, որ բժիշկ Սալվադոր Խեչոյանը հուլիսի 29-ին Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում վիրավորված երկու անձանց ուղեկցել է հիվանդանոց և այլևս չի վերադարձել ՊՊԾ գնդի տարածք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

