«Ղրիմը ռուսական հող է, ինչպես որ Արցախը հայկական է»

Միջազգային

Կայացավ մոտ 10 օտարերկրյա լրագրողների այցը ռուսական Ղրիմի հանրապետություն, որոնց թվում էր նաեւ «Իրավունք» թերթի լրագրող ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ: Լրագրողները բացի պաշտոնական հանդիպումներից, մշակութային օջախների ու Ղրիմի տեսարժան վայրերի այցելություններից, հանդես եկան մամուլի ասուլիսով տեղի РИА Новости-ում: Ռուսական մի շարք առաջատար լրատվամիջոցների լրագրողների հարցերը` ուղղված «Իրավունքի» ներկայացուցչին կարդացե՛ք ստորեւ:

РИА Новости – Ի՞նչ տպավորություններ ստացաք` այցելելով ռուսական Ղրիմի հանրապետություն:

Հ. Սարաֆյան - Առաջին տպավորությունները, կարելի է ասել արդեն հարազատ դարձած Ղրիմից, այն է, որ մենք տեսանք ռուսական հող, որտեղ բարգավաճում է տնտեսությունը, մշակույթը, տուրիզմը: Եվ ընդհանրապես` ռուսական Ղրիմը դրախտ է զբոսաշրջիկների եւ անվտանգ ապրելու տարածք` տեղի բնակիչների համար: Մենք շնորհակալ ենք հրավերի եւ այն ամենի համար, ինչ տեսանք այստեղ: Կարծում եմ` եկել է ժամանակը, որպեսզի բոլորս միասին պայքարենք հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի: Միջազգային հանրությունը պետք է բացի աչքերը եւ տեսնի, որ այստեղ ոչ թե թեժ կետ է, այլ երկիր, որտեղ մարդիկ ապրում են խաղաղ ու սիրով: Ղրիմը ռուսական հող է, ինչպես Արցախը հայկական է, եւ մենք լավ ենք հասկանում ղրիմյան խնդիրները:

Таss.ru -Ուկրաինային հարցրե՞լ եք թույլտվություն, որ եկել եք Ղրիմ եւ չե՞ք վախենում նրանց արձագանքից, որ Ձեզ թույլ չեն տա իրենց երկիր այցելել: Նրանք շատ խանդոտ են վերաբերում, որ առանց իրենց թույլատվության գալիս են Ղրիմ եւ սովորաբար շատ ուշադիր հետեւում են, թե ովքեր են եկողները:

-Ղրիմը չպետք է տառապի Ուկրաինայի իշխանության դիրքորոշման պատճառով, ինչպես եւ ես: Եվրոպան խոսում է ժողովրդավարության եւ ազատության մասին, բայց պատժամիջոցներ է կիրառում, «սեւ ցուցակներ» է կազմում, ինչպես Ադրբեջանը: Սա մի՞թե կարող է ժողովրդավար պետության դիրքորոշում լինել: Բայց եթե այդպես է, ես չեմ էլ ուզում Ուկրաինա գնալ, որովհետեւ ինձ հոգեհարազատ է լինել այնտեղ, որտեղ ինքս եմ ուզում: Իսկ եթե, ամեն դեպքում, Ուկրաինան որոշի, որ պետք է իր «սեւ ցուցակում» ավելացնի իմ անունը, հպարտ կլինեմ, որովհետեւ այդ ցուցակում շատ պատկառելի մարդիկ կան եւ նրանց շարքում լինելը նույնիսկ պատվաբեր է:

Ղրիմի ժուռնալիստների միության նախագահ Անդրեյ Տրաֆիմ - Հաճախ Ձեր գործընկեր լրագրողները արեւմտյան Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից ասում են, որ իրենց ամեն ինչ դուր է գալիս այստեղ, բայց իրենք չունեն հնարավորություն գրել ճշմարտությունը Ղրիմի մասին իրենց ԶԼՄ-ներում: Ինչպե՞ս է ձեր դեպքում, Դուք կարո՞ղ եք վերադառնալով տուն` գրել ճշմարտությունը, թե ինչ եք տեսել Ղրիմում:

-Հավանաբար, հարցն այնքան էլ Հայաստանին չի վերաբերում, որովհետեւ մենք նման խնդիր չունենք: Կարծում եմ` եթե մի լրագրողի օրվա իշխանությունը պետք է ասի, թե ինչ գրի, ինչ` ոչ, ուրեմն` պետք է մասնագիտությունն ընդհանրապես փոխի: Ի վերջո, եթե դու լրագրող ես, պարտավոր ես ասել ճշմարտությունը եւ ոչ ոք չի կարող խլեցնել ճշմարտության ձայնը: Այնպես որ, այն դուր կգա իշխանություններին, թե` ոչ, մենք միշտ ասելու ենք ճշմարտությունը:

Информационный портал газеты «Известия» - Հիմա ռուսաֆոբիայի այնպիսի ալիք է բարձրացել, որ անգամ ասում են` այն ավելի ուժեղ է, քան սառը պատերազմի ժամանակ: Դուք բախվո՞ւմ եք դրա հետ Ձեր երկրում եւ ի՞նչ թիվ են կազմում նրանք:

- Ձեր հարցին լավագույնս պատասխանել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ընտրություններին մասնակցում էր ակնհայտ հակառուսական, ռադիկալ քաղաքական ուժ, ինչպիսին «Սասնա ծռերն» էին, բայց նրանք ստացան ընդամենը 2% ձայն եւ խորհրդարանում չհայտնվեցին: Սա հենց խոսում է այն մասին, թե ինչ է մտածում հայ ժողովուրդը ռուսաֆոբիայի մասին եւ քանի տոկոս են կազմում մեզանում ռուսաֆոբները:  

РИА Новости – Հիմա ի՞նչ են խոսում Ձեր երկրում Ղրիմի մասին, ինչո՞վ են վախեցնում, ի՞նչ շշուկներ են հասնում Ձեզ, որովհետեւ այս ընթացքում ինչեր ասես չենք լսել եւ հետաքրքիր է իմանալ` ի՞նչ է կատարվում Ձեր երկրի տեղեկատվական հարթակում:

-Հայաստանում ճիշտ հակառակ պատկերն է, որովհետեւ հիմա շատ դրական էմոցիաներ կան` կապված Ղրիմի հետ: Ընդգծեմ, որ մեկ անգամ չէ, այլ բազմաթիվ անգամ է ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հենց Ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնել Ղրիմի մասին իրականությունը, եւ խոսել այն ամենից, ինչ կա այստեղ: Եվ ես ուզում եմ հպարտությամբ ընդգծել, որ «Սիմֆիրոպլի» օդանավակայանը անվանափոխվելու է հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով: Շնորհակալ ենք այս որոշման համար եւ հպարտությամբ ի գիտություն կընդունենք, որ Ղրիմ գալով` այսուհետ առաջինն ով մեզ կդիմավորի այստեղ, Մեծանուն հայն է լինելու:

РИА Новости -  Արձագանքելով Ձեր պատասխանին` ուզում եմ նշել, որ պարոն Բաբուխանյանը եղել է այստեղ` մեզ հյուր, եւ ասուլիսով է հանդես եկել: Փոխանցեք նրան մեր ողջույնները:

Ի դեպ, հավելենք, որ «Իրավունք» թերթի լրագրողը Ղրիմում եղել է Հանրապետության կառավարությունում եւ համապատասխան նախարարների առաջ բարձրացրել մի շարք հարցեր` կապված Ղրիմում հայկական եկեղեցիների պահպանման, տեղի հայկական Սփյուռքում հայերենի ուսուցման, Արցախի եւ Ղրիմի հնարավոր փոխգործակցության եւ այլնի մասին, որը կներկայացնենք առաջիկայում:

 

Ղրիմ-Հայաստան

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում