«ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՄԻ ԵՐԿՐՈՒՄ, ՈՐՏԵՂ, ԻՄ ՀԱՄՈԶՄԱՄԲ, ԱՐԴԵՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ Է»

Արխիվ 16-20

Համացանցում լայն արձագանք է գտել Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի ադրբեջաներեն պատասխանը «Ազատության» կայանին: Հիշեցնենք, որ լրագրողուհու անընդհատ կրկնվող հարցին, թե ե՞րբ կկալանավորվի Ռոբերտ Քոչարյանը, Ռուբեն Սահակյանը մի քանի անգամ պատասխանելով` չգիտեմ, վերջում անցավ ադրբեջաներենի. «Բիլ միրյամ», որը հայերեն թարգմանաբար նշանակում է` չգիտեմ:

Այս, ինչպես նաեւ երկրորդ նախագահի գործով Վճռաբեկ եւ ՄԻԵԴ դիմելու վերաբերյալ հարցերի շուրջ զրուցեցինք փաստաբան ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ, ով անդրադառնալով ներկայացվելիք բողոքներին՝ ասաց.

- Բողոքները պատրաստվում են, գործընթացը ընթացքի մեջ է:

- Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք Վճռաբեկ դատարանից:

- Առանց մեկնաբանության:

- Ինչո՞ւ:

- Որովհետեւ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ իմ համոզմամբ արդեն դիկտատուրա է:

- Գրավի միջնորդություն չե՞ք փորձել ներկայացնել:

- Իհարկե, միջնորդել ենք, բայց գրավ կիրառելը եւս մերժվել է:

- Պարոն Սահակյան, համացանցում շարունակվում է քննարկվել Ձեր ադրբեջաներեն պատասխանը:

- Հարցը, որը տրվում էր լրագրողի կողմից ուներ հետեւյալ բովանդակությունը` Քոչարյանին այսօր կկալանավորե՞ն, թե՝ ոչ, ե՞րբ  կկալանավորեն եւ այդպես շարունակ: Ես ասացի, որ չգիտեմ, որովհետեւ պատրաստ չի դեռեւս դատարանի որոշումը: Տաս անգամ չգիտեմ, չգիտեմ: Տեսա, որ էդ մարդը չի հասկանում հայերեն, ասի մի հատ փորձեմ ադրբեջաներեն պատասխանել: Այսինքն, այդ անձնավորությանը անհրաժեշտ էր դա: Ինչու չի գրել, որ տաս անգամ հարցրել եմ, չի պատասխանել:

- Տեղյակ չէի՞ք, թե որ  լրատվամիջոցի հարցին եք պատասխանում:

- Չէ, տեղյակ չէի, էդ ընթացքում  շատ լրագրողներ էին տարբեր հարցեր տալիս, ես հո չէի հարցնելու՝ ով որտեղից է, գեղեցիկ էլ չէր դիտվի:

Ի դեպ, ինչպես երեկ տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը, ՀՀ վերաքննիչ դատարանը դեռեւս չի տրամադրել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի որոշումը, որով անփոփոխ է թողնվել Քոչարյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ դատարանը որոշման օրինակը սահմանված՝ դեկտեմբերի 10-ի՝ ժամը 12:30-ի դրությամբ պաշտպանական կողմին չի տրամադրել՝ պատրաստ չլինելու պատճառաբանությամբ: Քոչարյանի պաշտպանների գնահատմամբ՝ դա նպատակ է հետապնդում խոչընդոտել Մարդու իրավունքների եվրոպական դատարան հնարավորինս շուտ պաշտպանների դիմելը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում