ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԿԱՄ ԿԻՍԱՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

Արխիվ 16-20

Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ հետընտրական այս փուլում ռուսական փորձագիտական շրջանակների տեսակետները սկսել են տարբերվել նախընտրական շրջանում արտահայտած կարծիքներից: Մասնավորապես` էական տարբերություն է նկատվում ՌԳԱ արեւելագիտության ինստիտուտի Կովկասի ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԻ դիրքորոշումներում: Միգուցե, այսպիսի փոփոխություն տեղի է ունեցել այն պատճառով, որ Ա. Արեշեւը վերջերս հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «քաղաքական կնքահոր»` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Ինչեւէ, ռուս փորձագետը մեզ հետ զրույցում նախ նշեց, որ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, թեպետ կարճ տեւեց, բայց բավական սուր եւ դինամիկ բնույթ ունեցավ:

- Ինչ վերաբերում է ընտրության արդյունքներին, հատուկ անակնկալներ չկային եւ չէին կարող լինել, որովհետեւ «Իմ քայլը» դաշինքի վարկանիշը կապված էր հենց Նիկոլ Փաշինյանի հեղինակության հետ, թե՛ որպես քաղաքական գործիչ, թե՛ որպես մարդ, որը ցույց տվեց իր տաղանդը Երեւանի փողոցներում ու հրապարակներում: Հատուկ ուզում եմ ընդգծել, որ դրական էր «Սասնա ծռեր» ռադիկալ քաղաքական ուժի խորհրդարան չանցնելը, չնայած նրան, որ որոշ փորձագետներ կանխատեսել էին, թե նրանք անցնելու են: Ընդ որում` այն տեղի չունեցավ, հենց իրենց «շնորհիվ», որովհետեւ նախընտրական դեբատների ժամանակ իրենց ելույթներում, մեղմ ասած, ոչ այնքան համոզիչ էին: Այս ամենից զատ, սա ցույց է տալիս նաեւ, որ հակառուսական լոզունգներով ներկայացող ռադիկալ քաղաքական ուժերը հայաստանյան հանրության շրջանում ունեն 2 տոկոսից էլ պակաս ձայն: Այսինքն` սա է իրենց  եւ իրենց քաղաքական ծրագրերի, եթե կարելի է այն այդպես անվանել, իրական վարկանիշը:

– Նոր խորհրդարանի եւ կառավարության ձեւավորումից հետո ի՞նչ է սպասվում Հայաստանին:

– Իմ կարծիքով` քաղաքական ռեֆորմների ինտրիգներից մեկը կլինի այն, թե Հայաստանը վերադառնալո՞ւ է նախագահական կամ կիսանախագահական համակարգի: Մենք գիտենք, որ խորհրդարանական համակարգը, որն անցավ Հայաստանը Սահմանադրական փոփոխությունների արդյունքում` գնալով ավելի շատ հարցեր է առաջացնում: Այդ թվում եւ հայաստանյան հանրության շրջանում, որի մասին բազմիցս բարձրաձայնել եմ: Ըստ իս, Հայաստանը պետք է վերադառնա գոնե կիսանախագահական համակարգի, ինչի վերաբերյալ կարծիքները կամաց-կամաց մեծ աջակցություն են ստանում: Կարծում եմ` այս հարցին պետք է մոտենալ ըմբռնումով եւ առաջնորդվել այն ներքաղաքական վիճակով, որն առկա է Հայաստանում: Կարծում եմ` այն վստահությունը, որը կա Նիկոլ Փաշինյանի եւ իր քաղաքական թիմի հանդեպ, լիովին ունակ է լուծելու այդ խնդիրը` առանց ներքաղաքական ցնցումների:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Արեշեւի տեսակետն առավել մանրամասն կներկայացնենք առաջիկայում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում