Լուվր մուտքն անվճար կլինի ամեն ամսվա առաջին շաբաթ օրվա երեկոյան
Արխիվ 16-20Աշխարհահռչակ փարիզյան Լուվր թանգարան 2019 թվականից կարելի կլինի անվճար այցելել ամեն ամսվա առաջին շաբաթ օրը երեկոյան, նշված է թանգարանի հաղորդագրությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նախկինում անվճար Լուվր կարելի էր այցելել հոկտեմբերից մարտ ամիսների առաջին կիրակի օրերին․ «2019 թվականի հունվարի 5-ից Լուվր թանգարանը կազմակերպում է անվճար գիշեր ամսվա առաջին շաբաթ օրերը ժամը 18․00-ից 21․45-ը»,-ասված է հաղորդագրությունում։

