«Արթուր Վարդանյանի բանտում մնալը կարող է ճակատագրական լինել». իրավապաշտպան (Տեսանյութ)

Արխիվ 16-20

«Նորք-Մարաշի» զինված խմբի անդամների նկատմամբ համաներման կիրառելու պահանջով այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին ՀՀ կառավարության դիմաց: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ազգային ժողովն ընդունեց, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ վավերացրեց Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ` քրեական գործերով համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը: Համաներումը տարածվեց նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման քրեական գործով անցնող անձանց վրա, որոնց գործողությունների հետեւանքով կար երեք զոհ, մինչդեռ համաներումն այդպես էլ չտարածվեց « Նորք-Մարաշ» խմբի քրեական գործի մասնակիցների վրա, որոնց գործողությունների հետեւանքով ոչ միայն չկային զոհեր, այլ առհասարակ որեւէ հետեւանք չկար:

«Իրավունքի» հետ զրույցում ցույցի մասնակիցներից «Նորք-Մարաշի» խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի ընկեր, իրավապաշտպան ՀԱՅԿԱԶ ՄԱԿԱՐՅԱՆԸ ասաց. «Մենք եկել ենք պարոն վարչապետից պահանջելու՝ պարոն Փաշինյան ջան, այո՛, դուք ասել եք, որ չեք զանգելու եւ ասեք՝ սրան ազատեք, նրան բաց թողեք, մյուսին՝ բռնեք, բայց վարչապետն ունի լիազորություն, որպեսզի խիստ հանձնարարական տա եւ մասնավորապես՝ ասի, որ ցանկացած բռնի ուժով զավթված անձ, բռնադատված, քաղբանտարկյալ իրավունք չունի լինել անազատության մեջ: Պահանջում ենք, որպեսզի պարոն Փաշինյանն առարկայական եւ օբյեկտիվ  ուշադրություն դարձնի սույն գործին»:

Ցույցի մասնակիցները պահանջում էին նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում. «Պահանջում ենք, որպեսզի 10 օրյա ժամկետում ընդունելություն կազմակերպվի, որպեսզի քննարկենք եւ փորձենք ընդհանուր եզրեր գտնել: Թող գոնե մոտակա ժամանակներում փոխվի խափանման միջոց կալանքը, որովհետեւ Արթուր Վարդանյանն արդեն ֆիզիկապես չի կարող մնալ բանտում, առողջությունը չի ներում»:

Հ. Մակարյանի խորին համոզմամբ՝ Արթուր Վարդանյանի բանտում մնալը  կարող է ճակատագրական լինել. «Հետո գլխներին են տալու, թե վա՜յ, ամա՜ն, ինչի՞ ժամանակին չէիք ասում, մեռանք ասելով…»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում