Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում ներառվել է «Մելլաթ» բանկի երեւանյան մասնաճյուղը
Արխիվ 16-20Ժամեր առաջ հրապարակվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ամբողջական ցուցակը: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ նշում է, որ ցուցակում հատուկ կերպով ներառված է իրանական «Մելլաթ» բանկի երեւանյան մասնաճյուղը (տես՝ այստեղ):
««Մելլաթ» բանկը միակ իրանական ֆինանսական հաստատությունն է, որ բանկային ծառայություններ է մատուցում Հայաստանում տնտեսական ու առեւտրական գործունեություն ծավալած իրանցի գործարարներին: Նկատի առնելով այս փաստը՝ Հայաստանում հիշյալ բանկի գործունեության սահմանափակման էֆեկտը ոչնչով չի զիջելու հայ-իրանական սահմանի ֆիզիկական խոչընդոտմանը», - զգուշացնում է Ռ. Մարգարյանը:

