«ՀԱԳ-ը Ս. Էջմիածնում վաղը մասնակցելու է Պատարագին՝ բացառելու հնարավոր սադրանքները ազգադավ շարժումների կողմից»
Արխիվ 16-20«Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները, կարծես, նորից շարունակվում են: Հայոց Ազգային Գվարդիան հավատարիմ մնալով իրենց սկզբունքներին, վաղը մասնակցելու է Սուրբ Պատարագին, բացառելու հնարավոր սադրանքները ազգադավ շարժումների կողմից...», - նշել է «Հայ Ազգային Գվարդիա» հասարակական կազմակերպության ղեկավար, կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ եւ հավելել, որ գվարդիականները ժամը՝ 10:00-ին հրավիրվում են Ս. Էջմիածին: Ի դեպ, Սուրբ Պատարագին ներկա են լինելու նաեւ տարբեր ազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ ու անհատներ:
«Նախաձեռնությունը բոլորինն է` ՀԱԳ-ը սիրով միանում է նման բոլոր նախաձեռնություններին...», - ասել է Ա. Զաքարյանը:

