Սերժ Սարգսյանը բնակություն է հաստատելու Ձորաղբյուր գյուղում
Արխիվ 16-20Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական ամառանոցից եւ հանձնել առանձնատան բանալիները: Այս մասին հայտնում է Երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:
Վերջինս ավելացրել է, որ Սերժ Սարգսյանը բնակություն է հաստատելու Ձորաղբյուր գյուղում:
Նա տեղափոխվել է բնակվելու փեսայի առանձնատուն, որը գտնվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում:

