«Փաստ». Տրանսպորտային կոլապս Երեւանում. անհրաժեշտ են ցավոտ ռեֆորմներ. ում են «նեղացնելու»

Արխիվ 16-20

«Նախորդ շաբաթվա վերջում Երեւանում տեղացած հորդառատ անձրեւն արդիական դարձրեց վերջին շրջանի ամենացավոտ խնդիրներից մեկը՝ մայրաքաղաքում անվերջ թվացող խցանումները: Սոցցանցերում տեղատարափ անձրեւին զուգահեռ սկսվել էր գրառումների տեղատարափ, որոնց խնդրո առարկան մեկն էր՝ մարդիկ մի քանի ժամ մնացել էին խցանման մեջ: Հորդառատ անձրեւները միշտ են կաթվածահար անում երթեւեկությունը, սակայն այս դեպքում անձրեւն ընդամենը կողմնակի հանգամանք էր, մի բան, որ ավելի սուր է դարձնում առանց այն էլ կարեւոր խնդիր, որին առնչվում ենք բոլորս. Երեւանը ճանապարհատրանսպորտային կոլապսի շեմին է:

Ճանապարհատրանսպորտային խնդիրների մասին խոսելիս քաղաքականությունը շրջանցել հնարավոր չէ: Երեւանը կաթվածահար արած խցանման հաջորդ օրը ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառում էր արել, որտեղ նա նշում էր, որ վթարների քանակի աճի պատճառով ՃՈ–ն չի հասցրել կարգավորել բոլոր խաչմերուկները: Խաչատրյանը նաեւ հորդորում էր վարորդներին խցանված խաչմերուկներ չմտնել՝ վկայակոչելով ՃԵԿ–ի 88–րդ կետը, որի համաձայն արգելվում է մուտք գործել խաչմերուկ կամ երթեւեկելի մասերի հատում, եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը: 

ՃՈ պետի տեղակալն, իհարկե, ճիշտ է: Բայց արդյոք ֆեյսբուքյան գրառումներո՞վ է, որ պետք է վարորդներին սովորեցնել ճանապարհային երթեւեկության կանոնները: Գրառումն, ինքնին, կարելի էր քննարկման առիթ չդարձնել, սակայն, ցավոք, այդ գրառումն ու դրա բովանդակությունն ազդակ են առ այն, որ համակարգային դարձած մի խնդրի հայացք է նետվում ավելի մասնակի, առանձին դրվագներով: Իսկ Երեւանի ճանապարհատրանսպորտային խնդիրները իսկապես համակարգային են:

Այդ համակարգային խնդրի մաս են կազմում թե՛ ՃԵԿ կանոններին չտիրապետելը, թե՛ վարորդական իրավունք ստանալու կասկածելի մեխանիզմները, թե՛ ավտոմեքենաների ահռելի ու գնալով ավելացող քանակը, թե՛ մեքենաների կայանումը նշված ու չնշված տեղերում, որի արդյունքում բոլոր բանուկ փողոցները զրկվում են իրենց 1/3–ից, թե՛ նեղ փողոցները, թե՛ շրջանցող էստակադաների բացակայությունը, թե ԱՊՊԱ համակարգի աշխատակիցների «շառից–փորձանքից հեռու» մոտեցումն ու վթարված մեքենաների մի քանի ժամ ձգվող կայանումը բանուկ փողոցներում: Այս շարքը կարելի է շարունակել անվերջ: Բայց մեր խնդիրն այլ է: 

Որեւէ առանձին դրվագ, առանձին փոքր խնդիր լուծելով՝ Երեւանի ճանապարհատրանսպորտային ճգնաժամը հանգուցալուծել հնարավոր չէ: Այդ հանգուցալուծումը ենթադրում է կոնցեպտուալ մոտեցում: Հնարավոր չէ միայն վարորդների բարեկրթության վրա հույս դնելով՝ հասնել այդ խնդրի լուծմանը: Իսկ այն, որ ճգնաժամը մոտենում է, ավելին՝ գնալով ավելի է խորանալու ու, ըստ էության, կաթվածահար է անելու Հայաստանի բոլոր իմաստներով զարկերակ հանդիսացող Երեւանը, ակնհայտ է անզեն աչքով:

Առանց ցավեցնելու բուժում չի լինում, հնարավոր չէ միաժամանակ գնալ ռեֆորմների ու որեւէ մեկին, հասարակության որեւէ շերտին «չնեղացնել», անհարմարություն չպատճառել: Ավելին, եթե ռեֆորմը ցավոտ չէ, ըստ ամենայնի, կամ ռեֆորմ չկա, կամ կա դրա միայն արտաքին, էսթետիկ մասը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

https://iravunk.com/sim/?p=70137&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ