ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓՈՐՁԱՆՔ. ԻՆՉՊԵՍ ՀԵՌՈՒ ՄՆԱԼ

Արխիվ 16-20

Բնակչության գրեթե 90%-ը կարեւորում է ֆինանսական խարդախություններից զգուշանալը, սակայն դժվարանում է նշել, թե ինչպիսի տեղեկությունն իրենց մոտ խարդախության կասկած կառաջացնի (ՀՀ ԿԲ` «ՀԲՖՈՒ 2014» արդյունքներ): Նյութում կգտնեք, թե դրանց որ տեսակներն են հանդիպում Հայաստանում, ինչպես խուսափել դրանցից եւ ինչ անել, եթե արդեն վերջիններիս զոհն եք դարձել:

 

1. ՈՐՏԵՂԻՑ ԱՅՆ ԿԱՐՈՂ Է ԳԱԼ 

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

     F Խարդախներն այս դեպքում ներկայանում են օրինական գործող բարեգործական ընկերությունների անունից:

F Շահարկում են կարեկցանք առաջացնող իրավիճակներ:

Ձեզ զանգահարում են եւ տեղեկացնում, որ իրականացնում են մանկական ամսագրի վաճառք, որից ստացված հասույթը ուղղվում է մանկատան երեխաների օգնությանը կամ այլ բարեգործական նպատակի: Առաջարկում են բերել ամսագիրը Ձեր տուն եւ կանխիկ ստանալ ամսագրի գնման գումարը:

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏՈՎ

Մեծ ժառանգության ստացում: Նամակով գայթակղում են հսկայական հարստություն ստանալու խոստումներով` որոշակի հարկերի եւ միջնորդավճարներ կատարելու դիմացՕրինակ նամակ եք ստանում հեռավոր երկրի որեւէ փաստաբանից, ով առաջարկում ձեր հաշվին փոխանցել վերջերս մահացած իր անժառանգ հաճախորդներից մեկի ունեցած մեծ գումարները: Ընթացքում պարզվում է, որ գործարքն իրականացնելու համար դուք պետք է նախ վճարեք մի քանի հարյուր դոլարի չափ գումար (բայց ի՞նչ է մի քանի հարյուր դոլարը` մի քանի միլիոն ստանալու դիմաց…): Որոշակի ժամանակ անց, բավականին գումար կորզելուց հետո, խարդախը խզում է նամակագրական կապը:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՎ

Անհապաղ ֆինանսական օժանդակություն: Խնդրում են գումար տրամադրել բժշկական անհետաձգելի ծախսեր հոգալու համարՕրինակ, սոցիալական կայքով ինչ- որ մեկը, ընդհանուր հետաքրքրություններից ելնելով, ծանոթանում է ձեզ հետ եւ որոշ ժամանակ շփումից հետո, երբ արդեն վաստակում է ձեր համակրանքը եւ վստահությունը, նամակ է ուղարկում, որ, օրինակ` իր եղբայրը վթարի է ենթարկվել, անհրաժեշտ է շտապ վիրահատություն, որի համար գումար չունեն. խնդրում է օգնել` գումարով: Երբ համապատասխան գումարը ստանում է, խզում է նամակագրական կապը:

 

ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԷՋ ԲԱՑԵԼԻՍ

Արտասահմանյան վիճակախաղերի շահումներ: Խարդախները համոզում են գոյություն չունեցող դրամական շահումների ստացման համար վճարել որոշակի հարկեր, միջնորդավճարներՄուտք եք գործել որեւէ կայք, որտեղ հայտնվում է պատուհան, որում գրված է, որ կայքի հարյուրհազարերորդ այցելուն եք, ինչի համար ստանալու եք խոշոր դրամական մրցանակՄրցանակը ստանալու համար պետք է զանգահարեք ինչ-որ հեռախոսահամարով: Զանգահարելուց հետո, զրույցի ընթացքում պարզվում է` մրցանակը ստանալու համար պիտի վճարեք եկամտային հարկԵկամտային հարկը վճարելուց հետո խարդախներն անմիջապես անհետանում են:

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Աշխատանք կամ բիզնեսի առաջարկ: Նվազագույն ջանքերով, առանց աշխատանքային փորձի, հեշտությամբ գումար վաստակելու հնարավորություն:

Առցանց առեւտրի խանութը, որը վաճառում է այլ վայրերում անհասանելի թանկարժեք ժամացույցներ, ձեզ առաջարկում է գնել որոշակի քանակություն` դառնալով իրենց գործակալը եւ գումար վաստակել` նոր գնորդներ ներգրավելով: Հետագայում պարզվում է, որ ապրանքի գինը գերագնահատված է, իսկ գործակալ դառնալու համար նախատեսված ապրանքի քանակը չափազանց մեծ է` ողջամիտ ժամկետում վերավաճառելու համար:

 

2. ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

F Երբեք մի՛ պատասխանեք նամակներին, որոնք ձեզնից գումար կամ անձնական տեղեկատվություն են պահանջում:

F Խուսափե՛ք կասկածելի եւ գովազդային կայքերից ու հղումներից:

F Բանկային գործարքների հետ կապված գործողություններ կատարելիս խուսափե՛ք հանրային վայրերում տեղադրված համակարգիչներից եւ համացանցից:

F Բանկային քարտի Պին կոդը բանկոմատի մոտ հավաքելիս ուշադիր եղեք, որ ոչ ոք չտեսնի: Եթե թվատախտակի վրա չկա պաշտպանական շերտ, ապա ինքներդ ձեռքով փակեք այն:

F Բանկային հաշիվների քաղվածքները առանց պատռելու մի նետեք աղբարկղը:

F Օգտվեք sms ծառայությունից. այսկերպ մշտապես կարող եք տեսնել քարտի գումարի շարժը եւ նկատել գումարի արտահոսքը:

F Տարին մեկ անգամ անվճար ստուգեք ձեր վարկային պատմությունը. այսպես կբացահայտեք ձեր անունից վարկ վերցնելու դեպքերը:

F Գայթակղիչ առաջարկներ ստանալիս հարցրեք ինքներդ ձեզ` արդյոք առաջարկը շատ լավը չէ՞ իրական լինելու համար:

 

3. ԵԹԵ ԱՐԴԵՆ ԸՆԿԵԼ ԵՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓՈՐՁԱՆՔԻ ՄԵՋ

Անմիջապես դիմեք իրավապահ մարմիններին` հետագա կորուստներից խուսափելու եւ խարդախներին պատասխանատվության ենթարկելու համար:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում