Տեղի կունենա ՌԴ եւ ՀՀ վաստակավոր արտիստ Մարիամ Ղամբարյանի 90-ամյակին նվիրված միջոցառումներ

Արխիվ 16-20

Մարտի 25-31-ը Հայաստանում տեղի կունենան Հայաստանի եւ Ռուսաստանի վաստակավոր արտիստ, դաշնակահար ՄԱՐԻԱ ՂԱՄԲԱՐՅԱՆԻ ծննդյան 90-ամյակին նվիրված մի շարք հոբելյանական միջոցառումներ, որոնք կընթանան ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Անվանի դաշնակահար Մարիա Ղամբարյանը հայրենական կատարողական դպրոցի փայլուն ներկայացուցիչներից է, ում արվեստն աչքի է ընկնում դաշնամուրային ոսկերչական ձեռագրով եւ հարուստ զգացմունքայնությամբ: Այն բանաստեղծական է եւ միեւնույն ժամանակ` վառ արտիստիկ: Իր կատարողական ու մանկավարժական գործունեությամբ` երաժիշտը ժառանգել եւ ստեղծագործաբար զարգացնում է իր մեծանուն ուսուցիչների` Կ․ Ն․ Իգումնովի եւ Հ․ Գ․ Նեյհաուզի ավանդույթները, արժանիորեն շարունակում նրանց ազնիվ առաքելությունը: Պատահական չէ, որ Կ. Իգումնովը բարձր է գնահատել Մ. Ղամբարյանի բացառիկ օժտվածությունը: 
      Ծնվել է 1925 թվականին, Երեւանում: Երաժշտական կրթությունը ստացել է Երեւանի «Պրոֆդպրոցում», ապա` Մոսկվայի կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցում (Ա․ Շացկեսի դասարան): 1948 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆ․ Կ․ Ն․ Իգումնովի դասարան), 1951-ին` ասպիրանտուրան (ղեկավարներ` Հ․ Նեյհաուզ, Լ․ Օբորին): Ուսումն ավարտելուց հետո, Ղամբարյանը մրցութային կարգով ընտրվել է որպես Լենինգրադի պետական ֆիլհարմոնիայի մենակատար: Այդ ժամանակվանից էլ սկսվել եւ մինչ օրս շարունակվում է նրա համերգային գործունեությունը` ելույթներ Ռուսաստանում, համամիութենական ռադիոյի` 70-ից ավելի ֆոնդային ձայնագրություններ եւ այլն:   
      Ղամբարյանին ծափահարել են նաեւ մի քանի տասնյակ երկրներում` Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Իսպանիայում, Չեխիայում, Ճապոնիայում, Կորեայում, Իսրայելում, Հունաստանում եւ այլուր: Նվագացանկը բազմազան է` դասական ու ռոմանտիկ հեղինակներից մինչեւ ժամանակակից եւ ազգային երաժշտություն, մասնավորապես` Կոմիտաս: 
      Համերգային գործունեությանը զուգընթաց, Մ․ Ղամբարյանն ակտիվորեն զբաղվել է նաեւ մանկավարժական գործունեությամբ: Սկզբում` Լենինգրադի կոնսերվատորիայում, ապա 1960 թվականից մինչ օրս` Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտության ռուսաստանյան ակադեմիայում, նա դասավանդում է մասնագիտական դաշնամուրի ամբիոնում: 2003-ից հանդիսանում է նաեւ Մոսկվայի մշակույթի եւ արվեստի պետական համալսարանի մասնագիտական դաշնամուրի ամբիոնի հիմնադիրը: 1998 թվականից Պրահայի Կառլովի համալսարանի պատվավոր պրոֆեսոր է: 

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում