Արդյոք կավելանա նվազագույն թոշակը 2019թ-ին

Արխիվ 16-20

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր գործունեության 100 օրը ամփոփելիս անդրադառնալով կենսաթոշակի թեմային նշել է, որ Հայաստանում չի լինելու քաղաքացի, ով ծայրահեղ աղքատ է համարվելու և ստանալու է պարենային զամբյուղի չափից քիչ կենսաթոշակ : Ըստ նախարարի՝ խոսքը վերաբերում է առնվազն 80 հազար քաղաքացու: Թանդիլյանի խոսքով`  կսահմանվի նվազագույն կենսաթոշակի չափ, որը կլինի առնվազն պարենային զամբյուղի շեմից բարձր:

 Բարձրացումը կկազմի 1000 դրամ, ավելի, թե պակաս` Թանդիլյանն ասաց, թե դեռեւս չի կարող հստակ նշել: 

Ե՞րբ, ի՞նչ մեխանիզմներով է 2019թվականին բարձրացվելու նվազագույն կենսաթոշակը, ի՞նչ չափով, եւ թերեւս ամենակարեւորը, ինչպե՞ս են այդ խոստումը իրագործելու, եթե 2019թվականի բյուջեն չընդունվի հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ՀՀ Աշխատանքի եւ սողիալական հարցերի նախարարության լրատվական բաժնից, որտեղից մեզ տրամադրեցին մանրամասն տեղեկություն կենսաթոշակների բարձրացմանը նախագծի վերաբերյալ: Նախարարությունից միարժամանակ ասացին, որ սա ընդամենը դեռ նախագիծ է, որին Կառավարությունը տվել դեռեւս բանավոր համաձայնագիր, այն դեռ պետք է ընդունվի Կառավարության կողմից, ապա հաստատվի ԱԺ-ում: 

Իսկ, թե ի՞նչ է իրենից ենթադրում այս պահին վերը նշված նախագիծը` ընթեդրցողին ներկայացնում ենք ստորեւ.

- 01.06.2018թ. դրությամբ Հայաստանում առկա է 549.257 թոշակառու (այդ թվում թոշակի տարիքի մինչև 10 տարվա ստաժ ունեցող ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնողի նպաստ ստացողներ): Թոշակի չափը որոշվում է բազային կենսաթոշակի և աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար հաշվարկվող հավելագրումով: Բազային կենսաթոշակը և ծերության նպաստը 16.000 դրամ է, միջին կենսաթոշակը մոտ 42.000 դրամ է:

Նվազագույն և առավելագույն կենսաթոշակի տարբերությունը ավելի քան 12 անգամ է: Արդյունքում, մենք ունենք բավական մեծ բևեռացում միջին/նվազագույն և առավելագույն/նվազագույն կենսաթոշակները հարաբերակցության մասով:

Կենսաթոշակների(այդ թվում թոշակի տարիքի նպաստների) վճարմանը այս տարի ուղղվելու է մոտ 260 մլրդ դրամ և նույնիսկ 1,000 դրամ բարձրացման համար անհրաժեշտ է լրացուցիչ 6,6մլրդ դրամ:

 Ի՞նչ է առաջարկում Կառավարությունը և ինչու՞

Հաշվի առնելով, որ կենսաթոշակների բարձրացումը լինելու է կառավարության շարունակական առաջահերթությունը և յուրաքանչյուր տարի արվելու է առավելագույնը կենսաթոշակների բարձրացման համար, կառավարությունը որդեգրում է հարցի լուծման ոչ թե համաչափության սկզբունքը, այլ աղքատների թիրախավորումը: Այսինքն, այս փուլում նախատեսվում է բարձրացնել ավելի ցածր կենսաթոշակ ստացողների թոշակը, ի վերջո նպատակ ունենալով բոլորի համար ապահովել արժանապատիվ կենսաթոշակ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկվում է կատարել փոփոխություն  «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում՝ ներդնելով նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ: Նախագիծն ընդունվելու դեպքում օրենքի համաձայն կառավարությունը կսահմանի նվազագույն կենսաթոշակի չափ, որից պակաս չեն կարող լինել օրենքով հաշվարկված կենսաթոշակները։Այսինքն, վերը նշված հաշվարկի արդյունքում, եթե կենսաթոշակի չափը լինելու է պակաս նվազագույն կենսաթոշակի չափին, քաղաքացին ստանալու է նվազագույն կենսաթոշակ:

2019թ բյուջետային գործընթացի շրջանակներում կատարված հաշվարկներում,  2019 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը նախատեսվել է 25 500 դրամ, որի հիմքում դրված է ծայրահեղ աղքատության շեմը՝ 23 313 դրամ (2016 թ տվյալներ) գումարած տարեկան 3 տոկոս գնաճ:

ՈՒ՞մ է վերաբերվում փոփոխությունը և ի՞նչ չափով

Փոփոխության արդյունքում կբարձրանա մոտ 85 000 քաղաքացու կենսաթոշակը, մասնավորապես՝

tosh1

Փոփոխության արդյունքում լրացուցիչ ծախսերը կկազմեն 6.8 մլրդ դրամ:

Ներկայացնենք նաև փոփոխության ազդեցությունը ըստ խմբերի, այսինքն փոփոխությունը ինչ չափով կանդրադառնա այս 85 000 քաղաքացիների վրա։

tosh2

Արդյունքում, ինչպես աղյուսակից երևում է, նախաձեռնությունը թիրախավորված է և արդյունավետ, շահառուներիմոտ կեսի համար կենսաթոշակը կբարձրանա մոտ 55%-ով, իսկ միջինացված հաշվարկով բարձրացումը կկազմի մոտ 40%: Ընդ որում, եթե որպես էական բարձրացում համարենք նվազագույնը 20%-ը, ապա նման ազդեցություն կունենան 25.500 դրամից ցածր կենսաթոշակ ստացողների 80%-ից ավելին:

Ակնհայտ է, որ կառավարության մոտեցումը արդարացված է, և նախկին կառավարությունների ստանդարտ քայլերի շարունակումը բյուջետային միջոցների հերթական անարդյունավետ բաշխումն էր լինելու՝ հասարակության համար չտալով որևէ էական արդյունք: Կենսաթոշակային ոլորտում բարեփոխումները, մասնավորապես արդյունավետ թիրախավորումը և հասցեականությունը շարունակում է մնալ կառավարության առաջնահերթությունը:

Հ.Գ. Նկատենք, որ սա, ինչպես եւ նշեցին նախարարությունից, դեռեւս նախագիծ է, որին գրավոր համաձայնություն չի տվել անգամ Կառավարությունը: Ըստ էության այս նախագիծը դժվար թե կյանքի կոչվի, հաշվի առնելով քաղաքական իրավիճակը: Եթե դեկտեմբեր ամսին տեղի ունենա խորհրդարանական ընտրություններ հետեւաբար 201 թվականի բյուջեն չի հաստատվի եւ կառավարությունը ստիպված կլինի աշխատել 2019 թվականի բյուջեով, որտեղ թոշ ակների եւ աշխատավարձերի բորձրացման մասին որեւէ ակնարկ չկա: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում