«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ջիգարխանյանին կրկին հոսպիտալացրել են

Արխիվ 16-20

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դարձյալ հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, բժիշկները նրա վիճակը միջին ծանրության են գնահատում: Այս մասին ТАСС-ին հայտնել է նրա փաստաբան Եվգենի Պարֆյոնովը:

Տարեսկզբից սա արտիստի հինգերորդ հոսպիտալացումն է:

«Նախօրեին Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության, սակայն կայուն», - ասել է պաշտպանը:

Նա արտիստի ախտորոշումը չի հստակեցրել՝ վկայակոչելով բժշկական գաղտնիքը:

Դրանից բացի, Պարֆյոնովի խոսքով՝ հոկտեմբերի 22-ին նրա նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի գործով դատական նիստին Ջիգարխանյանի մասնակցությունն անթույլատրելի է՝ կապված ծանր հիվանդության հետ:

«Նախկինում բազմիցս դատարան փաստաթղթեր են ներկայացվել դատավարությանը Արմեն Բորիսովիչի մասնակցության անհնարինության մասին», - լրագրողներին ասել է նա՝ խնդրելով Ջիգարխանյանին «չգրոհել», այլ արտիստին «հանգիստ բուժվելու» հնարավորություն տալ:

83-ամյա Ջիգարխանյանը ղեկավարում է Մոսկվայի Դրամատիկական թատրոնը: Հայտնի է «Բարև, ես եմ», «Անորսալի վրիժառուները», «Շունը խոտի դեզին», «Բարեւ ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», «Հանդիպման վայրը չի կարելի փոխել», «Թեհրան-43», «Զերո քաղաք», «Անձնագիր», «Արքայասպանը» ֆիլմերում խաղացած դերերով: ԽՍՀՄ ժողովրդական արտիստը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II, III և IV աստիճանի շքանշաններով, Հայաստանի Պատվո շքանշանով:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան