Կազինո, բանկեր, գաղտնի հանդիպում. ինչու՞ է Վանեցյանը եղել Մոնակոյում

Արխիվ 16-20

Շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ սեպտեմբերին հրապարակվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցը: Հրապարակված հեռախոսզարույցը աղմկահարույց էր և ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ ղեկավարը նույն օրը ստիպված եղան հանդես գալ մամուլի ասուլիսով, որպեսզի պարզաբանումներ ներկայացնեն: Ասուլիսի ընթացքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խոսելով հեռախոսազրույցի պահին իր գտնվելու վայրի մասին ասաց. «Ուրեմն, այո ես Ռուսաստանում չեմ եղել: Ես եղել եմ Ժնև քաղաքում՝ դուք գիտեք ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության հետ կապված մեկնել էի էնտեղ, որոշակի հարցեր կար քննարկելու»:

Մեր հրապարակման մեջ նշել էինք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը գաղտնալսման օրը իրականում չի գտնվել Ժնևում: Ըստ շրջանառվող խոսակցությունների Արթուր Վանեցյանն այդ օրերին մասնավոր այցով գտնվել է Մոնակոյում:

Մեր հրապարակումները պաշտոնապես չհերքվեց ու լռությունը եկավ հաստատելու, որ Արթուր Վանեցյանը այդ օրերին գտնվել է Մոնակոյում:

Իսկ ի՞նչ կա Մոնակոյում և ի՞նչը կարող էր ձգել ԱԱԾ պետին այնտեղ: Տարիներ ի վեր գրվել է, որ Հայաստանի քաղաքական էլիտան ու մասնավորապես նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հաճախ են այցելել Մոնակո, քանի որ այնտեղ բարձր կարգի կազինոներ կան ու նաև ուժեղ է անվտանգությունը, այսինքն նրանք կարող են խաղալ ու վստահ լինել, որ իրենց կազինո հաճախելու լուսանկարները չեն հայտնվի համացանցում: Իհարկե վստահ չենք, որ Արթուր Վանեցյանը կազինո է հաճախում, բայց լռությունը և Մոնակո կատարած այցը թաքցնելը մեզ տարբեր ենթադրությունների առիթ են տալիս:

Մոնակոն ունի նաև ուժեղ բանկային համակարգ և օֆշորային շատ կազմակերպությունների բանկային հաշիվները գտնվում են հենց այս երկրի բանկերում: Ու եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որը ԱԱԾ պետի հորեղբոր 79-ամյա կնոջ անունով կա օֆշորային կազմակերպություն, որի մասին մենք գրել էինք, ապա կառաջանա ևս մեկ պատճառ, որի համար կարող էր Վանեցյանը գնալ Մոնակո:

Մեր նախորդ հրապարակումներից մեկում մենք ևս մեկ պատճառ էինք նշել` Վանեցյանը Մոնակոյում գաղտնի հանդիպում է ունեցել նախկին իշխանության ներկայացուցիչներից մեկի հետ ու փորձել են հանդիպումը բոլորի աչքից հեռու կազմակերպել: Այս պահին Politik.am-ը փորձում է մանրամասններ ճշտել ու առաջիկայում հանդես կգանք նոր հրապարակմամբ, որով հստակ կներկայացնենք, թե վերնշված երեք հանգամանքներից որի դրդմամբ է Վանեցյանը այցելել Մոնակո ու թաքուն պահել այդ այցը:

Նյութի աղբյուրը՝ politik.am

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում