Բելգիայի Օօստենդ քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել (տեսանյութ)

Արխիվ 16-20

Օրերս Բելգիայի Օօստենդ քաղաքում տեղի ունեցավ հայկական Խաչքարի օրհնության և օծման արարողություն։Բացման արարողությանը մասնակցում էին Բելգիայի Օօստենդ քաղաքի քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակիցները, Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչներ եւՀայ առաքելական եկեղեցու Բելգիայի թեմի ներկայացուցիչ հոգեշնորհ տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանը: Միջոցառմանը ներկա էին ոչ միայն տեղի հայությունը, այլեւ բազմաթիվ հյուրեր սփյուռքից։

Խաչքարի բացման պատիվը տրված էր քաղաքապետ Յոհան Վան Դե Լանոտտին, ով կարևորեց հայկական խաչքարի տեղադրումն Օօստենդում ՝ ընդգծելով դրա խորհուրդը, գեղագիտական արժեքը, հայ-Բելգիական բարեկամության ևս մեկ օրինակ հանդիսանալը: Խաչքարը օծեց և ներկաներին ոգեկոչման կոչ հղեց Հայ առաքելական եկեղեցու Բելգիայի թեմի ներկայացուցիչ հոգեշնորհ տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանը:

«Բարի ավանդույթներով հարուստ, մեր աչքերի առջև օրեցօր ծաղկող, էլ ավելի բարեկարգ ու գեղեցիկ դարձող Օօստենդ քաղաքում այսօր կարևոր ու հիշարժան իրադարձություն է: Մենք դառնում ենք Օօստենդի քաղաքապետարանի աշխատակազմի, անձամբ Օօստենդի քաղաքապետ Յոհան Վան Դե Լանոտտի՝ ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության ու հոգատարության կենդանի վկաներն ու ականատեսները: Տեղի է ունենում հայ ժողովրդի հավերժությունը խորհրդանշող խաչքարի բացման հանդիսավոր արարողություն: Այս տուֆակերտ, հրաշակերտ խաչքարը բոլորինս է՝ Օօստենդում և շրջակա բնակավայրերում ապրող բոլոր հայերինը: Ուրեմն, թող այս խաչքարը դառնա մեր բոլոր հայերի սրբավայրն ու ուխտավայրը: ՈՒ թող հենց այստեղ սկսվեն ու ավարտվեն մեր ազգային ծեսերն ու ավանդույթները՝ դառնալով հայապահպանության շնորհալի գործի իրականացման խոսուն վկաները»,-նշեց Զատիկ վարդապետ Ավետիքյանը

Հ.Գ. Խաչքարը` հայ ազգի, նրա պատմության և կրոնի ամենահայտնի կերպարն է և ամենաճանաչված խորհրդանիշը: Դարեր ի վեր, առ այսօր խաչքարը հանդիսանում է ոչ միայն հայկական արվեստի հուշարձան, այլ նաև ազգի ոգու արտահայտություն: Հազարավոր տարիներ խաչքարերը տեղադրվել են պատմական և մշակութային նշանակալի իրադարձությունների պատվին: Արվեստի այս կոթողները կրում են հայ ժողովրդի ոգին ու հիշողությունը, հարուստ պատմությունը և մշակույթը:

ԼՅՈՒԲԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բելգիա՝ Օօստենդ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում