Հոկտեմբերի 7-ից Երևանում տիրելու է ֆրանկոֆոն մթնոլորտ. կկազմակերպվի ֆրանսիացի հայտնի դիջեյի մասնակցությամբ դիսկոտեկ

Արխիվ 16-20

Հոկտեմբերի 7-ից Երևանում ու Հայաստանում տիրելու է ֆրանկոֆոն մթնոլորտ, միջոցառումների շարքը սկսվելու է հոկտեմբերի 7-ից, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ՖՄԿ գագաթաժողովի անցկացման արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանը:

«Հոկտեմբերի 8-ին ու 9-ին տեղի կունենա նախարարական 35-րդ նիստը, ամսի 9-ին՝  ժամը 17։00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա ֆրանկոֆոնիայի ավանի պաշտոնական բացումը, որին կմասնակցի ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միքայել Ժանը», - ասաց նա։

Վահագն Մելիքյանը նշեց, որ նույն օրը կնշվի նաև երիտասարդության օրը։

ՖՄԿ գագաթաժողովի անցկացման արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավարը նշեց նաև, որ ավանում տեղակայված կլինի ավելի քան 40 տաղավար։

«Գործելու է բեմահարթակ, տարբեր համերգային ծրագրեր են լինելու, ունենք բազմաթիվ հյուրեր», - ասաց նա։

Մելիքյանը նշեց, որ հոկտեմբերի 10-ին «Թումո»-ում իր աշխատանքները կսկսի Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումը, որը տեղի կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Հոկտեմբերի 11-ին, արդեն, կմեկնարկի բուն գագաթաժողովը, որը կշարունակվի նաև հոկտեմբերի 12-ին։

«Հայաստան են ժամանելու 83 անդամ ասոցացված ու դիտորդ երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՖՄԿ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ», - ասաց նա։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։30-ին, Հանրապետութան հրապարակում տեղի կունենա Ֆրանկոֆոն գալա-համերգը՝ համաշխարհային ճանաչում ունեցող  երգիչների մասնակցությամբ, իսկ համերգից հետո հրապարակում կկազմակերպվի ֆրանսիացի հայտնի դիջեյի մասնակցությամբ դիսկոտեկ։

Վ. Մելիքյանն ասաց, որ Հայաստան են ժամանելու նաև 40-ից ավելի երկրների ղեկավարներ, նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ։

 

https://iravunk.com/sim/?p=67968&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ