«Իրավունք» թերթի տպագիր համարներ

SOS` հայ պատվասեր տղամարդկանց եւ հայոց մայրերին, Հայոց եկեղեցու հովիվներին

Արխիվ 16-20

«SOS…», - հայտարարում է գրող, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ եւ դիմում հայ պատվասեր տղամարդկանց եւ հայոց մայրերին, Հայոց եկեղեցու հովիվներին՝ մասնավորապես նշելով. «Թանկագին ազգակիցներ, հայը դիմադրել է հազարամյակներին միայն իր բարձր բարոյական արժեքների շնորհիվ: Նա եղել է ընտանիքասեր, քաջ, արիաբար կռվող եւ առնական: Հայ կնոջ գենը ոչ մի պատվաստ չի ընդունում, նա ոչ թե 8 հազար, այլ տասնյակ հազարավոր տարիների դիմադրություն ունի եւ որքան ուզեցան կոտրել մեզ մեր հին ու շարունակվող թշնամիները, չկարողացան: Հիմա, որ ուզում ենք մի փոքր աչք բաց անել, սորոսական ազգակեր գրանտներով մեր գենը պղտորելու նոր ռազմավարություն են մշակել, ազգի բարոյական արժեքները ոչնչացնելու համար, զի չկա բարոյականություն, սոդոմ -գոմորը հեշտ կառավարելի է: Սա հասարակ բան չէ, իսկական սպիտակ եղեռն է՝ նորից ու կրկին...»:

Պարզվում է՝ հոկտեմբերի 15-18 Երեւանում կազմակերպվելու է ԼԳԲՏ կազմակերպությունների ֆորում: Այս մասին ահազանգում է մտավորականն ու ընդգծում. «Հայոց սուրբ հողին մենակ սա էր պակասում ՝ հայի ծանրակշիռ պատիվը արատավորելու համար: Հին ու ավանդապաշտ հայ ժողովուրդը որտեղ էլ որ եղել է իր նամուս թասիբով արժանացել է շրջապատի հարգանքին ու վստահությանը: Առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովրդի երկիրը մեր անտարբերության պատճառով, պղծվելու է միասեռականների կողմից: Սա լինելու բան չէ հայոց աշխարհում, դիմում եմ ձեզ, ազգակիցներ, այդ վարակը, վիրուսը որ ուզում են տարածել ազգային ավանդույթներով ամրագրված ժողովրդի երկրում՝ շատ դավադիր նպատակներ ունի, այն է՝

1. Ոչնչացնել գենը, նրանցից սերունդ չի ծնվում:

2. Խախտել ազգային հիմնադիր ավանդույթը, որտեղ թաքնված է մեր միասնության գաղտնիքը:

3. Տղամարդիկ բանակ չեն գնում, բանակ չգնալու համար շատերը գեյեր կդառնան:

4. Խախտել հասարակության բարոյական մթնոլորտը:

5. Եվ ամենակարեւորը՝ ձեւավորել ոչ կամային, թույլ, սեփական երկրի համար անտարբեր քաղաքացիներ, որտեղ չի լինի ո՛չ ազգային եւ ո՛չ էլ մարդկային գաղափարախոսություն»:

Ռ. Ասատրյանը նաեւ տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին, ժամը՝ 18:00-ին այս ամենը կանխելու նպատակով հավաք են կազմակերպել. «Դու ես տերը քո կամքի , սիրելի ժողովուրդ: Ըստ ՄԱԿ-ի կոնվեցիայի ժողովրդի կամքը ավելին է, քան երկրում գործող որեւէ Սահմանադրություն եւ օրենք...»:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան