Հաջորդ տարի ևս Սևանից ջրառ կկտարվի
Արխիվ 16-20Այսօր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը հայտարարել է, որ բոլորն են ցանկանում փակել Սեւանա լիճը և այնտեղից ալևս ջուր չվերցնել, բայց դրանից առաջ բազմաիթվ խնդիրներ կան լուծելու:
Ըստ նրա, խոսքը ջուրը ամբարելու, կորուստները նվազեցնելու, նաեւ ջրի ճիշտ կառավարելու մասին է:
Գաբայանը հայտնել է, որ մեկ խմ ջրի համար 11 դրամը չնչին գումար է բոլոր ծախսերը կատարելու, ոռոգման համակարգերը պահպանելու համար:
«Այս տարի Սեւանա լճից 40 մլն խմ լրացուցիչ ջրառից դեռ ծախսվել է 27,42 մլն խմ ջուր, շատ խնայողաբար է օգտագործվել, բոլոր այն տարածքները, որոնք պետք է ոռոգվեին, ոռոգվել են»:
Անդրադառնալով խնդրի վերջնական լուծմանը, Գաբայանը հայտնել է.
«Ես պատրաստ չեմ պոպուլիստական հայտարարություններ անելու: Այնպես չի, որ հաջորդ տարի բոլոր խնդիրները լուծված կլինեն եւ մենք Սեւանից ջուր չենք վերցնի: Վերցնելու ենք, բայց պետք է այնպես կազմակերպենք, որ ինչպես այս տարի, հնարավորինս քիչ դիմենք Սեւանին: Ես ինքս կուզեմ, որ լրացուցիչ ջրառ չլինի, բայց պետք է իրատես լինել»,-հայտարարել է նա:

