Վարշավայում մշակույթի եւ գիտության պալատն այս պահին լուսավորված է Հայոց եռագույնով
Արխիվ 16-20Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ջանքերով՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մշակույթի եւ գիտության պալատն այս պահին լուսավորված է Հայոց եռագույնի գույներով:
Հիշեցնենք, որ նույնպիսի նախաձեռնությամբ հանդես էր եկել նաեւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան ՌՈՒԲԵՆ ՍԱԴՈՅԱՆԸ: Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի օրը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայոց եռագույնի գույներով։

