Փաշինյանն այցելել է այսօր Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն
Արխիվ 16-20
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում այցելել է այսօր Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն:
Այս մասին վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Ցավում եմ շատ: Ծանր է շատ»,– գրում է վարչապետը։
Հիշեցնենք, որ այսօր Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, 50-55 տարեկան տղամարդն ինքնահրկիզման փորձ է արել:
Քաղաքացիները կարողացել են նկատել և կրակը հանգցնել, սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ է ստացել:
https://iravunk.com/sim/?p=66289&l=am/