Անփորձությունը քաղաքականության մեջ բերում է ձախողումների
Արխիվ 16-20Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով նոր իշխանությունների օրոք Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը, փաստեց, որ ամիսներ առաջ իրենք զգուշացնում էին, որ քաղաքականության մեջ անփորձությունն այն գլխավոր պատճառն է, որ բերում է ձախողումների, որի արդյունքում էլ արտաքին քաղաքականությունում Հայաստանն ունի այն, ինչ ունի. «Նույն ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցում մենք հայտնվեցին շատ տարօրինակ վիճակում, որքան ես գիտեմ Մոսկվան դեմ չէր, եթե Հայաստանը հետ կանչեր Խաչատորովին, նոր քարտուղար ուղարկեր, այնուհետեւ իրենց դատն անեին: Բայց մենք այդ քայլն արեցինք կոպտագույն սխալով, ինչը բավականին լուրջ սրություն մտցրեց հայ-ռուսական հարաբերություններում, սա էլ այն դեպքում, երբ գնում են Մոսկվա ասում են, թե մեր հարաբերությունները լավ են, սակայն վերադառնում ու գնում են նման քայլի»,-նշեց Ա. Սարգսյանը եւ նկատեց, որ այս ամենը կա՛մ անփորձության արդյունք է , կա՛մ դիտավորություն եւ պետք է հասկանալ որն է ճիշտ. «Կարծում եմ, եթե ինչ-որ բան չգիտեն կարելի է հարցնել եւ սա ամոթ չէ: Եթե մարդ գիտի, որ իր դաշնակիցն իրեն անհրաժեշտ է, ուրեմն չպետք է խաղեր տա, պետք է անի այն, ինչ անհրաժեշտ է:»,-ասաց Ա. Սարգսյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

