Հայտնիներից ում ընտանիքում այսօր հնչեց դպրոցական առաջին զանգերը

Մշակութային

Առաջին զանգ, առաջին քայլեր` դեպի գիտելիքի անսահման աշխարհ, այդ թվում նաեւ հույզեր` աշակերտական նստարանին. սրանք գուցե մանկությունից պատանեկություն գնացող ճանապարհի ամենաքաղցր հուշերն են: Բայց օրը կրկնակի անմոռանալի ու անբացատրելի է նաեւ այն ծնողների համար, նաեւ հանրային դեմքերի, ովքեր այսօր երեխայի ձեռքը բռնած ճանապարհ են ընկել դեպի դպրոց:

«Իրավունքն» իր փոքրիկ հետաքննության արդյունքում պարզեց, թե որ ճանաչված ծնողներն են այսօր իրենց երեխաների հետ առաջին քայլերն արել դեպի դպրոց: Այս շարքում է նաեւ ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան ՀՈՎՍԵՓ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ավագ որդին՝ ԳԵՂԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, որը մայրիկի ուղեկցությամբ բռնեց դպրոցի ճամփան:

Ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ որդին՝ հոգեբան Կարինե Նալչաջյանի թոռն այսօր նույնպես գնաց առաջին դասարան: Այսուհետ աշակերտ ՀԱՅԿ ՋԱՄԱԼՅԱՆԻ մայրիկը՝  ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, նշում է. «Հայկիս առաջին սեպտեմբերի 1-ը՝ հուզմունքով, բայց սպասելիքներով լի օր: Շնորհավորում եմ բոլոր առաջին դասարանցիներին»:

ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԵՆՑ ընտանիքում եւս սեպտեմբերմեկյան եռուզեռ էր: Գորգիսյաններն առաջին անգամ դպրոց ճանապարհեցին ՍԱՄՎԵԼ ԳՈՐԳԻՍՅԱՆԻՆ: Պատգամավոր հայրիկն անդրադառնալով այս իրադարձությանը՝ գրել է. «Մենք գնացինք առաջին դասարան: Շնորհավոր բոլոր աշակերտների սեպտեմբերի 1-ը։ Բոլորին մաղթում եմ հետաքրքիր եւ գիտելիքներով լի տարի»:

«Առաջին դասարանsmiley: Աննկարագրելի զգացողություն։ Արեւս, գանձս, աղջիկս, քեզ բարի երթ ու անսահման հաջողություններ կյանքումդ», - նշել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ, որը դպրոց ճանապարհեց դստերը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ համար էլ այս սեպտեմբերի մեկն առանձնահատուկ էր: Դպրոցական իր առաջին քայլերը կատարեց նաեւ Դ. Սանասարյանի որդին՝ ԱՐԵԳ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ: Օրվա ավարտին ՊՎԾ պետը սոցցանցում գրել է. «Քանի ազատվել եմ, ասեմ, որ այսօր Արեգն էլ դարձավ դպրոցական: Շնորհավորում եմ դպրության ու գիտելիքի օրվա կապակցությամբ։ Ուսուցիչներից խնդրում եմ միայն մի բան. օգնեք, որ երեխաները զարգացնեն քննադատական մտածողությունը, անգիր անելը երկրորդեք տարատեսակ մտավարժանքներով...Սիրում եմ բոլորիդ»:

«Մարիայիս մուտքը դպրության ու գիտելիքի աշխարհ: Բարի երթ մեր աշակերտներին», - գրել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ ԼԵՎՈՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ եւ հրապարակել դստեր դպրոցական առաջին լուսանկարը: Այո, ՄԱՐԻԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ նույնպես առաջին դասարան գնացող փոքրիկների թվում է:

Այսօր դպրոցական իր առաջին քայլերը կատարեց նաեւ դերասանուհի, հաղորդավարուհի ԱՆԱՀԻՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ որդին: Հուզված մայրիկն այս մասին գրել է. «Իմ տղա… անասելի հուզմունք եմ ապրում այս պահին... բարի երթ... ու կանաչ ճանապարհ եմ մաղթում... Դու արդեն հայտնվեցիր գիտելիքի զարմանահրաշ աշխարհում…»:

 

Կինոռեժիսոր ՀԱՐՈՒԹ ՇԱՏՅԱՆՆ էլ առաջին անգամ դպրոց ճանապարհեց դստերը՝ ԻՌԵՆ ՇԱՏՅԱՆԻՆ: Հայրիկը հրապարակավ միայն մի մտահոգություն է հայտնել. «Մենակ թե դասարանի ավագը չլինես»:

ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ որդին էլ համալրեց առաջին դասարանցիների շարքը: Իսկ մեզ մնում է շնորհավորել բոլոր փոքրիկներին գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առթիվ, մաղթել, որ լավ սովորեն եւ իրենց հաջողություններով գերազանցեն ծնողներին: Դե իսկ ծնողներին մաղթում ենք համբերություն, չէ որ առաջին դասարանից հետո սպասվում է ծնող-ուսուցիչ-աշակերտ 12-ամյա բարդ եւ կարեւոր աշխատանք:

Պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում