Ռոնալդուն մրցանակաբաշխությունից մի քանի ժամ առաջ է տեղեկացրել, որ Մոնակո չի ժամանելու
Արխիվ 16-20Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի վիճակահանության եւ մրցանակաբաշխության արարողությունից մի քանի ժամ առաջ է միայն հայտնել ՈւԵՖԱ-ին, որ չի ժամանի Մոնակո: Այդ մասին հայտնել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, հաղորդում է AP-ն:
Ռոնալդուն պետք է ստանար Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի լավագույն հարձակվողի եւ ամենագեղեցիկ գոլի համար մրցանակները:
Ենթադրվում է, որ Ռոնալդուն չի ներել ՈւԵՖԱ-ին՝ իմանալով, որ Չեմպիոնների լիգայի լավագույն խաղացողի մրցանակը ստանալու է «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

