«Մի քանի ամիս առաջ եմ խոսել պարոն Ջրբաշյանի հետ, այնքան առողջ բանականություն ուներ, որ նույնիսկ առաջարկեց ինձ հետ բեմադրություն անել»
Արխիվ 16-20Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ անդրադառնալով ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ ՌԱՖԱՅԵԼ ՋՐԲԱՇՅԱՆԻՆ ծերանոց տեղափոխելու «Իրավունքի» երեկվա հրապարակմանը, պատրաստակամություն է հայտնել նրան խնամելու. «Խոսքս ուղղում եմ Ռաֆայել Քրիստափորիչի թոռնուհուն, եթե Ձեր պապիկը, բոլորիս կողմից սիրված ռեժիսորն ու մանկավարժը, առողջական խնդիր ուներ, ապա տանեիք հիվանդանոց ոչ թե ծերապարտեզ։ Ասեմ ավելին` մի քանի ամիս առաջ եմ հեռախոսով խոսել պարոն Ջրբաշյանի հետ, նա այնքան առողջ բանականություն ուներ, որ նույնիսկ առաջարկեց ինձ հետ բեմադրություն անել: Բացի դրանից, նա ինձանից խնդրում էր իր արխիվից մի մաս՝ որը տվել էր լուսահոգի հորս և նա հատ առ հատ հիշում էր, թե ինչ լուսանկարներ կան այնտեղ, ինչ հոդվածներ… Չեմ կարծում, որ Մեր Ջրբոյի ֆենոմենալ հիշողությունը կարող էր մի քանի ամսում դավաճանել իրեն։ Եվ նորից եմ կրկնում, եթե դժվարանում եք պահել Ձեր պապիկին կամ` հորը, ես և իմ նման շատերը պատրաստ են նրան խնամելու»։

