«Իրավունքի» հրապարակումից հետո Ժառանգները որոշել են Ռաֆայել Ջրբաշյանին «Ծերապարտեզից» տանել

Արխիվ 16-20

Այսօր «Իրավունքն» անդրադարձել էր, որ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ ՌԱՖԱՅԵԼ ՋՐԲԱՇՅԱՆԻՆ արդեն մի քանի օր է ժառանգները տեղափոխել են ծերանոց: Ժամեր առաջ խմբագրություն էր զանգահարել 95-ամյա ժողորդական արտիստի թոռնուհին` Ռուզաննան, եւ թեպետ չհերքեց լուրը, բայց սպառնաց դատի տալ խմբագրությանը. «Դա մեր նեղ ընտանեկան ու անձնական խնդիրն է, ոչ մեկ իրավունք չունի դրա մեջ քիթը ,խոթելուե, էլ չեմ ասում հոդված հրապարակելու: Չի կարելի մարդկանց ճակատագրերի եւ զգացմունքների հաշվին նման բան գրել, Ռաֆայել Ջրբաշյանի ու նրա անունի հետ խաղալ: Ռաֆայել Ջրբաշյանը խաղալիք չէ, ոչ մեկ իրեն անտեր չի թողել, հանգիստ թողեք նրան: Ռաֆայել Ջրբաշյանին պետք չեն այցելություններ, որոնք նրան հետո շատ վատ հոգեկան վիճակի մեջ են գցում: Ոչ ոք չի իմանում, որ Ռաֆայել Ջրբաշյանն առողջական ինչ հոգեկան իրավիճակում է եղել, ինչպիսի օրեր է անցկացրել եւ հիմա ինչպիսի օրեր է: Բոլորին թվում է, թե կարող են ամեն օր խմբով այցելել նրան կամ ինչ-որ բան անել: Այդ մարդը ոչ մեկին չի հիշում, իսկի մեզ նորմալ չի հիշում, նա ստաբիլ ռեժիմով խնամքի կարիք ունի, այդքան բան, եւ ոչ մեկ թույլ չի տվել նրա անունի հետ այսպես խաղալ: Այստեղ հարցը մենք չենք նաեւ, չի կարելի այսպիսի հոդված գրել առանց մեզ հետ խորհրդակցելու, սիրուն չի ձեր արարքը»,- վրդովված ասաց թոռնուհին ու հավելեց. «Լիովին իրավունք ունենք ձեր խմբագրությանը դատի տալ եւ պահանջում եմ, որ հենց հիմա, այս պահից ի վեր, այդ հոդվածը ջնջվի, սա հլը ես եմ խոսում, Աստված չանի, որ դուք իրա ժառանգների հետ խոսեք»:

Երբ փորձեցինք պարզաբանել, թե փաստորեն չեք հեքո՞ւմ, որ Ռաֆայել Ջրբաշյանը գտնվում է ծերանոցում, թոռնուհին ասաց. «Ես չեմ զանգահարել, որ դուք ինձ հարցեր տաք, չեմ զանգել, որ արդարանամ, ես արդարանալու ոչինչ չունեմ, զանգել եմ հասկանալու, թե ինչու է այսպիսի հոդված հրապարակվել եւ ինչու մեզ հետ չի խորհրդակցել: Հոդվածում գրել եք, որ հորդորել ենք ծերանոցի աշխատակիցներին, որ ոչ ոքի չթողնեն իր մոտ, որպեսզի հանկարծ չհանրայնացվի մեր արարքը: Ի՞նչ արարքի մասին է խոսքը, հանցագործությո՞ւն ենք արել, դա զուտ մեր ընտանեկան խնդիրն է, մենք ենք չէ՞ իր խնամողը, ոչ թե դուք, կամ ձեր խմբագրությունը, կամ էլ` էն մարդիկ ովքեր ձեզ այդ մասին տեղյակ են պահել: Կամ պետք է վերացվի այդ հոդվածը, կամ փոխվի հոդվածի շարադրանքը, եթե` ոչ, դուք անմիջական ժառանգների հետ գործ կունենաք եւ այդպես շատ ավելի վատ կլինի, ու բոլորը, ի վերջո, ճշմարտությունը կիմանան, բայց ձեր արարքը սիրուն չի»,- եզրափակեց Ռ. Ջրբաշյանի թոռնուհին:

Ինչեւէ, ժողովրդական արտիստի թոռնուհու «ցասումը» թողնելով մեր ընթերցողների գնահատականին` նշենք, որ «Իրավունքը» զանգահարեց Քանաքեռ-Զեյթունում գտնվող «Ծերապարտեզ», որտեղ եւս մեկ անգամ փաստեցին, որ վերջին օրերին այնտեղ է գտնվում Ռաֆայել Ջրբաշյանը: Երբ փորձեցինք տեղեկություն իմանալ նրա առողջական վիճակի մասին, մեզ տեղեկացրեցին. «Իր աղջիկները վաղը տանելու էն իրեն»: Հետաքրքրվեցինք, թե ինչու են այդպիսի որոշում կայացրել, հավելեցին. «Չգիտենք»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում