«Հեղափոխություն արեցինք ու մեր գլխին «սարքեցինք»». զինհաշմանդամ

Արխիվ 16-20

Արցախյան ազատամարտի մասնակից, զինհաշմանդամ ՍԱՄՎԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԸ օգոստոսի 19-ից կնոջ եւ երեք երեխաների հետ դասադուլ է հայտարարել՝ պահանջելով պետության աջակցությունը սեփական գործը սկսելու համար: Իսկ այսօր արդեն ընտանիքի հետ միասին ազատամարտիկը դասադուլը շարունակում էր ՀՀ կառավարության շենքի դիմաց: Ս. Մինասյանը Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է:

Ըստ նրա, 17 տարի շարունակ պետության ղեկավարությունն ականջալուր չի լինում իր խնդրանքներին,  որպես  ՀՀ քաղաքացի՝ իրեն անտեսված է համարում:
«Իրավունքի» հետ զրույցում ազատամարտիկը նշեց, որ ցանկանում է բացել փոքր վարսավիրանոց, որպեսզի կարողանա ապահովել կնոջ եւ չափահաս երկու աղջիկների զբաղվածությունը, այդ դեպքում պետությունից այլ պահնաջներ չի ունենա. «Ինքս երկրորդ կարգի հաշմանդամ եմ, ֆիզիկական աշխատանք չեմ կարող կատարել: Ես վարկ եմ ուզում երկարաժամկետ, պատարաստ եմ աշխատել եւ գումարը կրկին վերադարձնել պետությանը: Բայց  այսօրվա կառավարությունն ինձ պատասխանում է, որ պետությունն այդ հնարավորությունը չունի, նույն պատասխանը տվել էին նաեւ նախորդ իշխանությունները»,-նշեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով՝ այսօր որեւէ զբաղմունք չունի, ասում է,  մինչեւ հեղափոխություն զբաղվում էր շրջիկ առեւտրով, բայց նոր իշխանության ձեւավորումից հետո , դրանից էլ է զրկվել, քանի որ նոր իշխանությունների կողմից իր գործատուն հանդիպել է մի շարք խոչընդոտների:
Սամվել Մինասյանը նշեց նաեւ , որ փողոցային պայքարի ամբողջ ընթացքում եղել է ակտիվ մասնակից եւ կանգնել ներկայիս վարչապետի կողքին. «Փաստորեն հեղափոխություն արեցինք ու մեր գլխին սարքեցինք, հիմա էլ դիմում ենք,  «լայաղ» չեն անում մեզ ընդունել: Վարչապետին գրավոր ու տեսանամակ եմ գրել, բայց որեւէ արձագանք չկա»,-շեշտեց Ս. Մինասյանը եւ նկատեց, որ հեղափոխությանը չեն մասնակցել, որպեսզի կառավարության կազմում հայտնվեն 50-60 հոգի եւ իրենց լավ զգան:
Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ բոլորին հայտնել է սկած դասադուլի մասին եւ պատրաստ է այնքան շարունակել,  քանի դեռ չեն բավարարել իր պահանջը: Ազատամարտիկի խոսքով` նոր ուսումնասկան տարում իր երկու ուսանող աղջիկները դասի չեն գնա, դպրոց չի հաճախի նաեւ 8-ամյա կրստեր աղջիկը, այս մասին տեղեկարցերլ է նաեւ ԿԳ նախարարությանը: Նրանք ուսումնասկան հաստատություն կգնան այն ժամանակ, երբ պետությունը ուշադրություն դարձնի իրենց բարձրացրած խնդրի վրա:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում