«Պետք է կազմակերպել եւ պաշտպանել քաղաքային բնությունը ավերումից»

Արխիվ 16-20

«Կանաչ Երեւան» կարգախոսով սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ռեֆորմիստներ» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու ԱՐՏԱԿ ԱՎԵՏՅԱՆԸ գտնում է, որ Երեւանը պետք է շնչի եւ պարզաբանել է իրենց կարգախոսի նշանակությունը:

«Քաղաքի կանաչ տարածք ասելով՝ հասկանում ենք ոչ միայն ծառ ու ծաղիկ, այլեւ մրգատու այգիներ, լճակներ, շատրվանների քանակ, գետը, գետի մաքրության եւ առողջության մակարդակը, վերջապես՝ քաղաքը շրջապատող բնության այն տարածքները, որտեղ շինություններ չկան», - շեշտում է Ա. Ավետյանն ու պնդում, որ Երեւանում շրջակա միջավայրի պաշտպանության համար տրամադրվող գումարները ծախսվում են ոչ նպատակային

Ըստ քաղաքապետի թեկնածուի, ներկրվող թանկարժեք բուսատեսակները հաճախ դիմացկուն չեն Երեւանի կլիմայական պայմաններում. «Այդ եւ անբավարար խնամքի պատճառով ծառերը չորանում են ու հատվում: Զանգվածային ծառահատումներից հետո կանաչապատման նորոգության ոչ մի լուրջ աշխատանք չի արվել: Հիվանդություններից խուսափելու համար շեշտը պետք է դնել ոչ թե մեկ տեսակ լավ ծառի վրա, այլ՝ բազմատեսակության: Երեւանում իրենց արդարացրել են բազմաթիվ ծառատեսակներ՝ սոսի, ձիակասկ, ակացիա, հացենի, թխկի եւ այլն: Ծառերը պետք է ընտրվեն մի քանի չափանիշներով՝ փոշին մաքրելու ունակությամբ, ածխաթթու գազը կլանելու հատկությամբ, Երեւանում հարմարված լինելու ունակությամբ, համաչափ աճի եւ էսթետիկական չափանիշներով»: 

Բացի այդ, Ա. Ավետյանի կարծիքով՝ Երեւանում կանաչապատումը մեծ մասամբ արվում էր ոչ թե ծառերի, այլ ծաղիկների միջոցով, ինչն ընդհանրապես նպատակարմար չէ քաղաքի օդային ավազանի մաքրման ու պահպանման համար. «Քաղաքի յուրաքանչյուր բնակչի նորմալ գործունեության համար պետք է առնվազն 16 քմ ընդհանուր օգտագործման կանաչ տարածք: Այժմ այդ ցուցանիշը իջած է. այն կազմում է մոտավորապես 4-5քմ: Պետք է կազմակերպել եւ պաշտպանել քաղաքային բնությունը ավերումից, անհարկի շինարարությունից, անօրինական աղբաթափումից: Պետք է ստեղծել եւ պահպանել կանաչ քաղաքը՝ շնչող Երեւանը», - գրում է քաղաքապետի ռեֆորմիստ թեկնածուն:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում