Սոցիալական նպաստներ, հրատապ օգնություն, մարդասիրական օգնություններ ստանալիս պետք է ներկայացնել նոր փաստաթղթեր. նախարարություն

Արխիվ 16-20

2018 թվականի օգոստոսի 7-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2014 թ․-ի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշումը։ 

Որոշման համաձայն՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու եւ այդ համակարգով իրականացվող ծրագրերից օգտվելու (ընտանեկան, սոցիալական նպաստներ, հրատապ օգնություն, մարդասիրական օգնություններ եւ այլն) համար դիմող ընտանիքը այսուհետ պետք է ներկայացնի երկու նոր փաստաթուղթ եւս։ 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Ներկայացնում ենք անհրաժեշտ փաստաթղթերը. 

Տեղեկանք ԱՔՌԱ վարկային բյուրոյից. 

Ընտանիքի չափահաս յուրաքանչյուր անդամի՝ տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների եւ ժամկետանց վարկերի մասին տեղեկանքը քաղաքացին կարող է ստանալ անձամբ (այդ թվում` առեւտրային բանկի մասնաճյուղի միջոցով)։ Տեղեկանքն անձամբ չստանալու դեպքում պետք է առկա լինի բոլոր չափահաս անդամների կողմից տրված համաձայնությունը կամ նրանց կողմից տրված նոտարական կարգով հաստատված լիազորագիր նպաստ ստանալու համար դիմող անձի անունով` ԱՔՌԱ վարկային բյուրոյից հարցում կատարելու վերաբերյալ։ 

Հայտարարություն ընտանիքի չափահաս անդամների բանկային ավանդների եւ դրանցից ստացված եկամուտների մասին։ 

Բանկային ավանդ ունենալու դեպքում ներկայացվում է նաև բանկի կողմից տրված տեղեկանք՝ ավանդի չափի և տվյալ հաշվետու տարվա ընթացքում դրա վրա հաշվեգրված տոկոսների մասին:

Նախարարությունից հայտնում են, որ նախաձեռնության նպատակն է կատարելագործել ընտանիքների անապահովության գնահատման համակարգը եւ ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստ­ների (ընտանեկան, սոցիալական նպաստներ եւ հրատապ օգնություն) ծրագրերի արդյունավետությունը եւ հասցեականությունը: 

Ընտանիքի անդամների վարկային պատմության եւ խնայողական միջոցների մասին տեղեկատվություն ստանալու միջոցով կիրառվելու են ընտանիքի եկամուտը ճշտելու եւ ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանները հնարավորինս ճիշտ բնորոշելու վերաբերյալ այլընտրանքային տարբերակներ:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում