«Հայֆիլմ վերածնունդ» նախաձեռնության բաց նամակը` Լիլիթ Մակունցին

Արխիվ 16-20

«Հայֆիլմ վերածնունդ» նախաձեռնության համակարգող Հայկ Զաքարյանը բաց նամակով դիմել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին:

Հարգարժան Լ. Մակունց. 

Կինոյում առկա խնդիրները բազում են, և իրավիճակը պահանջում է հրատապ լուծումներ: Այն, ինչ արվել է կինոոլորտում վերջին երեսուն տարիների ընթացքում, ասես լինի ՀՀԿ գործունեություն մութ սենյակում… Հայաստանի ազգային կինոկենտրոնը մաքսիմալ կոռումպացված այն կառույցներից է եղել, որի գործունեության մանրամասները հայտնի են կինոաշխարհում գրեթե բոլորին: Ամեն տարի կառավարության կողմից կինոյին հատկացվող բյուջեն մի քանի «(հ)անճարի» մեջ բաժանելը այս համակարգում սովորական երևույթ է, իսկ երիտասարդ կինոգործիչի` սեփական գաղափարն ու շնորհքը ցույց տալու համար աջակցություն չստանալը, ցավոք` աքսիոմ:
Մի քանի տարի անընդմեջ նույն ռեժիսորին նույն ֆիլմի համար գումար տալը, բայց եւ այդպես էլ այդ ֆիլմի էկրանավորումը չտեսնելը, վառ ապացույցն են այս խոսքերի: Առյուծի բաժինը «ախպեր-ընկերներով» կիսելուց հետո երիտասարդներին այս պիցայի մնացորդներն են բաժին հասնում, իսկ հրամցնելիս էլ` «վրայից կծելուց» հետո միայն:
Ես ունեմ շատ տաղանդավոր ընկերներ, ովքեր ֆիլմեր են նկարահանում` վարկ վերցնելով, քանի որ ոլորտի անլրջությունը նաև հովանավորներին է հուսախաբ արել, և ստացվում է այնպես, որ եթե կինոգործիչ ես, ուրեմն` դա քո «պրոբլեմն» է: 
Հարգարժան Լ. Մակունց, այն ֆիլմերը, որոնք նկարահանվել են այս տարիների ընթացքում, եղել են կամ մի թեմայի շուրջ, կամ կոմերցիոն նպատակներով արված էժանագին կոմեդիաներ: Որպեսզի այս պատկերը այլևս շարունակություն չունենա, անհրաժեշտ է նեետրալ կինո: Կինո, որը կունենա սյուժե, ինտրիգ, հետաքրքիր դրամատուրգիական լուժումներ, ոչ թե ինչ-որ օլիգարխի հաճույք, կամ ` Կինո չդիտող ազգի վրա վաճառվող ֆաստֆուդ: «Ջինսե ժիլետ-ալկոհոլ-մորուք-սիգարետ» կերպարով, անվերջ խոսող անգործունակ ռեժիսորի տեսակը արդեն պիտի լինի անցյալի վատ հիշողություն: 
Այս ամենի լուծումը մենք տեսնում ենք պետական կրթամշակութային կենտրոնների ստեղծման, կլանային կերուխումերի վերացման, կադրային լուրջ փոփոխություններ կատարելու եւ դաշտի բաց ու վերահսկելի գործելաոճի մեջ: Այն մարդիկ, ովքեր վերջին երեսուն տարում զբաղվել են ռեժիսուրայով, բայց արդյունք այդպես էլ չենք տեսել, արդեն ժամանակն է, որ զբաղվեն իրենց հարմար գործով եւ իրենց տեղը զիջեն ասելիք ունեցողներին: Մեծապես հավատալով Ձեր խոհեմությանն ու դարի զարկերակին համապատասխան մտածելակերպին` հույս ենք փայփայում մոտ ժամանակում տեսնել ու մասնակիցը լինել, Հայ Կինոյի և «Հայֆիլմի» նոր ժամանակաշրջանին: Մենք պատրաստ ենք: 

Հարգանքներով `«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության համակարգող ` Հայկ Զաքարյան 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում