ՄԱՆԴԱՏԸ՝ ՏԵՍԱԿԵՏ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԻՄԱ՞Ց. Հայոց Աշխարհ

Արխիվ 16-20

Երեկ միջօրեին տարբեր լրատվակայքերով արագորեն տարածվեց տեղեկություն, թե «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը մանդատից հրաժարվելու դիմում է գրել: Մի դեպքում նշվում էր, թե տեղեկությունը հաստատել են ԲՀԿ-ի իրենց աղբյուրները, մյուս դեպքում՝ պարզապես լրատվակայքի աղբյուրները: 
   Ծուխն, իհարկե անկրակ չի լինում: Հատկապես մանդատից հրաժարվելու «ծուխը»: Եվ այն միանգամից ուշադրություն գրավեց ոչ միայն այն տեսանկյունից, որ Վարդան Բոստանջյանը համեմատաբար ակտիվ ու պատրաստված պատգամավորներից մեկն է: 
   Հարցն այն է նաեւ, որ նախօրեին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը որոշակի տեսակետներ էր հայտնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու եւ հատկապես՝ կալանավորելու վերաբերյալ: 
   Պատգամավորը մասնավորապես նշել էր, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցում քաղաքական հետապնդման տարրեր է տեսնում: «Կարելի էր ամբողջ պրոցեսը գնահատել ու դրա վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն հավաքել, գնահատականներ ձեւավորել առանց կալանավորելու: Եթե կալանավորումը պարտադիր ինստիտուտ է ներկայանում այստեղ, այն էլ՝ ՀՀ նախագահի մակարդակով, կարող ես մտածել, սա հետապնդում չի՞։  Պարտադիր չի, որ խափանման միջոցն անպայման լինի կալանավորումը»: 
   Նա, ըստ էության, կասկածի տակ էր դրել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու անհրաժեշտությունը: Մանավանդ այն համատեքստում, որ նախկին նախագահը արտերկրից կամովին վերադարձել էր հայրենիք, ներկայացել խնդրո առարկա գործով քննությունն իրականացնող մարմին: 
   Ի դեպ, միայն Վարդան Բոստանջյանը չէ, որ նման տեսակետ է հայտնում, այդպես արտահայտվող այլ գործիչներ էլ կան: Օրինակ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը (նա էլ նշել է, որ կարելի էր տնային կալանքի տարբերակն ընտրել)։ Սակայն Վարդան Բոստանջյանի հետ կապված իրավիճակը քիչ այլ է։ Չէ՞ որ «Ծառուկյան» դաշինքը դեռ որեւէ հավաքական տեսակետ չի հայտնել Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք ներկայացնելու եւ կալանավորելու վերաբերյալ: 
   Եվ ահա, նման գնահատականներ հնչեցնելուց մեկ օր էլ չանցած նման տեղեկություն է տարածվում, որ այսպես ու այսպես՝ Վարդան Բոստանջյանը պատգամավորի մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել: Ո՞վ լինի, որ ուղղակի կապ չտեսնի պատգամավորի հիշյալ գնահատականների ու մանդատի վերաբերյալ տեղեկությունների միջեւ: 
   Մինչ դիտարկում էինք տարբերակը, թե հնարավո՞ր է, որ ոչ մի «ծուխ», այսինքն՝ դիմում էլ չկա, այլ պարզապես որոշակի հոգեբանական ճնշում է գործադրվում կոնկրետ անձի, պատգամավորի նկատմամբ, ինչը լիարժեք ընդունված է ու կիրառվում է որպես «սիրո եւ համերաշխության» թավշահեղափոխականների հիմնական գործիքներից մեկը, այլ տեղեկություն էլ հրապարակվեց: 
   Մասնավորապես կայքերից մեկին (armlur.am) հաջողվել էր նշված հարցով դիմել անմիջապես Վարդան Բոստանջյանին: Պատգամավորը մանդատը վայր դնելու վերաբերյալ հարցին, նախ, պատասխանել է, թե՝ տվյալ պահին ինքը մանդատից հրաժարվելու դիմում չի ներկայացրել, բայց ասել է նաեւ, որ կմտածի այդ մասին: Թղթակցի դիտարկմանը, թե՝ դա կապվա՞ծ է իր հայտնած մտքերի հետ, Բոստանջյանը բացասական պատասխան է տվել, ասել, թե՝ դա միայն կապված է իր առողջական խնդիրների հետ:
   Այդ լուրը հրապարակվելուց կարճ ժամանակ անց արդեն կոնկրետ պաշտոնական հաստատումը եղավ՝ ներկայացրել է: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը տարածվեց, որ, այո, «Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»:
   Կարելի է, իհարկե, մի քանի անգամ ասել, թե Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Վարդան Բոստանջյանի գնահատականները, այդ թվում՝ կատարվածը քաղաքական հետապնդում համարելը, կապ չունեն նրա հետ, որ նա մտածում է պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին: Բայց, ի վերջո, մենք էլ Լուսնից չենք 5 րոպե առաջ վայրէջք կատարել, ու ոչ միայն մենք, եւ լիարժեք կարող ենք կարծիք ու ենթադրություն հայտնել, որ պարզապես կոշտ ճնշում է գործադրվում ինքնուրույն տեսակետ հայտնող ԱԺ պատգամավորի վրա: Ստացվում է, որ նա մանդատից հրաժարվում է՝ կոնկրետ դեպքում իրենց անուններով կամ առնվազն եղելությանը մոտ բնորոշելու, տեսակետ արտահայտելու համարձակություն ունենալու համար: Հետապնդումն ու ահաբեկումը, անցանկալի գնահատական արտահայտողներին քաղաքական դաշտում չեզոքացնելը, ի՞նչ է, պոզով-պոչո՞վ են լինում: 
   Դա, այնուամենայնիվ, շատ ավելի հավանական է թվում, քան առողջական վիճակի մասին մշտակայուն պատճառաբանությունը: Մանավանդ եթե նկատի ունենանք, որ «Ծառուկյան» խմբակցությունն ու հենց Գագիկ Ծառուկյանն այս պահին փաստորեն կոալիցոն կառավարություն են կազմել թիվ 1 թավշահեղափոխական Նիկոլ Փաշինյանի հետ: Իսկ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք ներկայացնելու եւ նրան կալանավորելու առաջին շահառուն է, եթե ոչ հենց հիմնական նախաձեռնողն ու իրավապահ, դատական մարմիններին նման հանձնարարություն տվողը: 
   Եվ խնդրեմ, նման իրավիճակում, իբր, կառավարության կազմի մեջ մտնող ՀՅԴ հայտարարությունը քիչ էր, հիմա էլ՝ Վարդան Բոստանջյանը նման բան է ասում, թե՝ քաղաքական հետապնդում է, կալանավորելու անհրաժեշտություն չկար եւ այլն: Բավական մեղմ ձեւակերպումներ են, ի դեպ: 
   Բայց, ստացվում է, որ դրանք էլ էին շատ պատգամավորական մանդատի հետ համատեղելու համար:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում