Եղվարդում կառուցվող նավթի վերամշակման գործարանը տեղի բնակիչների եւ գործարանների գլխին դարձել է պատուհաս

Արխիվ 16-20

Արդեն տեւական ժամանակ է, ինչ Եղվարդ համայնքի Նատի թաղամասի բնակիչները  բողոքում են թաղամասի հարակից տարածքում կառուցվող նավթավերամշակման գործարանի դեմ, բնակիչների բոլոր բողոքներները մնում են անարձագանք, իսկ գործարանի կառուցման աշխատանքները շարունակվում: Բանն այն է, որ «Արմօյլ» ընկերության կողմից կառուցվող գործարանի շինաշխատանքների թույլտվությունը նախկինում կասեցվել էր Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից, քանի որ գործարանը կառուցելիս չի իրականացվել ՇՄԱԳ`շրջակա միջավայրի վրա ազդեցություն  եւ դրա հետ կապված համապատասխան փաստաթղթեր չի ներկայացվել տեսչական մարմնին: Սակայն որոշ ժամանակ անց ընկերությունը կրկին սկսել է շինարարական աշխատանքները:
Նատի թաղամասի բնակիչներին  գործարանի ներկայացուցիչները նախապես չեն ասել, թե այն ինչ գործարան է լինելու, համոզել են թե սովորական պահեստ է լինելու, որը վնաս չի հասցնի ո՛չ շրջակա միջավայրին, ո՛չ բնակիչներին: Սակայն որոշ ժամանակ անց բնակիչները տեղեկացել են, որ իրենց տների հարեւանությամբ կառուցում են նավթվերամշակամն գործարան: Այսօր տեղի բնակիչները հորդորում են համապատասխան մարմինները, որպեսզի  զբաղվեն խնդրով եւ չվտանգեն իրենց գոյությունը.«Այս գործարանի կառուցողները չեն երաշխավորում, որ այն կառուցելուց եւ գործաարկելուց հետո մեր տները չեն պայթի, չենք ուզում, որ այստեղ նման գործարանի լինի, վտանագավոր է»,-ասաց Նատի բնակիչ Վալերի Մկրտումյանը: Բնակիչների խոսքով` բոլոր օրենքներին ծանոթ են եւ գիտեն, որ նման գործարան բնակավայրերից պետք է երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվի. «Այս գործարանը պետք է չաշխատի, այն վտանգավոր է բոլորիս համար, թող տանեն հեռու վայրում կառուցեն»,-ասաց Հրաչ Սամսոնյանը:
Բնակիչներից բացի, գործարանի կառուցումը խիստ մտահոգել է նաեւ տարածքում գործող չրերի գործարանին: Գործարանի կառուցմանը դեմ չեն, սակայն նշում են, որ կառուցելուց առաջ չեն տեսել ՇՄԱԳ-ի փաստաթղթերը, ինչը նրանց մոտ կասկածներ է առաջացնում, որ ամեն ինչ այդքան էլ անվտանգ չէ: Հատկապես այն դեպքում, երբ գործարանի հարակից տարածքում գտնվում է պտղատու այգի, որից ստացած մրգերն էլ դարձնում են չիր եւ արտահանում Եվրոպա. «Ես այդ գործարանի ղեկավարների հետ անձնական ոչինչ չունեմ, թող կառուցեն իրենց գործարանը, ինձ միայն պետք է մասնագիտական փաստաթուղթ: Մեր գործարանի հարեւանությամբ կա կաթի, գինու գործարաններ, բացի այդ, բնակելի թաղամաս: Կա նաեւ Հայաստանի համար կարեւոր օբյեկտ` ռազմական տեխնիկայի վերանորոգման գործարան, որտեղ աշխատում են 19-20 տարեկան զինվորականներ, բա դրա մասին չեն մտածում»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Ռիվալ» ՍՊԸ հիմնադիր ՌԱՖԻԿ ՎԻՐԱԲՅԱՆԸ: Ըստ նրա, նավթի վերամշակման գործարանի կառուցմամաբ վտանգվելու է իրենց ձեռնարկությունը եւ հարցականի տակ է դրվելու գործարանի լինել-չլինելու հարցը:
Նշենք, որ 2018 թվականի հուլիսի 10-ին բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից «Արմօյլ» ՓԲԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում նավթավերամշակման գործարանի շինարարությունը սկսելուց առաջ «Արմօյլ» ՓԲԸ-ն չի իրականացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի հիման վրա գործարանի հետագա կառուցմամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն։

2018 թվականի հուլիսի 16-ին ելնելով վերոնշյալից՝ ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը կայացրել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու որոշում մինչեւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը եւ փորձաքննության դրական որոշման ստացումը։ Սակայն, անտեսելով այս որոշումը այսօր նավթավերամշակման գործարանում ընթանում են շինաշխատանքներ 


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում