Շրջանառության մեջ դրվեց նոր նամականիշ` նվիրված «Գորիսը ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրին
Արխիվ 16-20Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում շրջանառության մեջ դրվեց «Գորիսը՝ 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրին նվիրված նամականիշը, որը թողակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ «Հայփոստի» անմիջական աջակցությամբ:
Նամականիշերի մարման արարողությանը մասնակցեցին ՝ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԸ, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ ԱՐՄԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ, Հայփոստ Թրասթ Մենեջմենթ Ընկերության կառավարող տնօրեն ԽՈՒԱՆ ՊԱԲԼՈ ԳԵՉԻՋՅԱՆԸ, Հայաստանի Ֆիլատելիստների միության ՆԱԽԱԳԱՀ ՀՈՎԻԿ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԸ եւ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ ՄԵՆՈՒԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ:
Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանն անդրադառնալով «Գորիսը ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շարունակությանը փաստեց, որ ծրագրի շրջանակներում կբացվի նաեւ Սաթյանական տոնին նվիրված փառատոն եւ մինչեւ նոյեմբեր Գորիսը միջոցառումների պակաս չի ունենա. «Կլինեն թատերական ներկայացումներ, ջազային համերգ, լուսանկարների, ձեռագործական աշխատանքների ցուցահանդես: Իսկ միջոցառումների փակմանը տեղի կունենա քանդակագործների ստեղծագործությունների սիմպոզիում»,-նշեց մշակությի փոխնախարարը եւ շնորհավորեց ծրագրին նվիրված նամականիշի թողարկման առթիվ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

