102-րդ ռազմաբազայի հետ կապված ստատուս-քվոն պահպանվելու է .Նիկոլ Փաշինյանը՝ «Էխո Մոսկվի»-ին

Արխիվ 16-20

Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի շատ կարևոր մաս է կազմում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էխո Մոսկվի» («Эхо Москвы») ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարազրույցում` պատասխանելով ռուս սահմանապահների և ռուսական ռազմաբազայի հետ կապված դիրքորոշման հնարավոր փոփոխությունների վերաբերյալ հարցին:

Նիկոլ Փաշինյանն ափսոսանք է հայտնել, որ իր հայտարարությունները չեն նկատում որոշ ռուս քաղաքագետներ և փորձագետներ, և կրկնել է, որ ռուսական ռազմաբազան շարունակելու է մնալ Հայաստանում:

«Ինչ վերաբերում է 102-րդ ռազմաբազային, այն Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի շատ կարևոր մաս է կազմում: Որովհետև մենք ունենք պայմանագրեր, և այդ պայմանագրերով այդ ռազմաբազան ունի կոնկրետ պարտավորություններ:

Դա չի նշանակում, որ մենք ոչ մի խնդիր չունենք ռազմաբազայի գործունեության հետ կապված, և այլն, և այլն: Բայց, ընդհանուր առմամբ, ես ասել եմ, որ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի գոյությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերին: Դա մի բան չէ, որ համապատասխանում է իմ պատկերացումներին կամ այս կամ այն կառավարության պատկերացումներին: Դա համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերին, դա պարզ է բոլորին»,- ասել է ՀՀ վարչապետը:

Լրագրողի հստակեցնող հարցին, թե արդյոք պահպանվելու է հայ-թուրքական և հայ-իրանական սահմանը հսկող ռուս սահմանապահների և 102-րդ ռազմաբազայի հետ կապված ստատուս-քվոն, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է՝ «Այո, իհարկե»:

 

https://iravunk.com/sim/?p=63154&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ