«Հակաեղեցական այս շարժման նպատակը մեկն է` շեղել հիմնական ուշադրությունը աղանդավորներից»

Արխիվ 16-20

Մինչ ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանը հպարտորեն նշում է, որ «Կյանքի խոսքից» է, եւ այն մնում է անարձագանք հանրության լայն շրջանակների կողմից, իրադարձությունները թեժանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Այսօր առավոտյան հակաեկեղեցական հայտնի շարժման անդամները կրկին փորձել են խաթարել համայն հայության հոգեւոր կենտրոնի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անդորրն ու աղոթական միջավայրը` իմաստավորելով իրենց ներկայությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններով ու սադրիչ գործողություններով: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին «Իրավունքի» հետ զրույցում «Կոռուպցիայի հակազդման ասոցացիա» ՀԿ ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ նախ շեշտեց, որ մենք ոչ մի բանով աղանդների դեմ չենք պայքարում:

- Չենք պայքարում աղանդների դեմ, չենք վերահսկում, նույնիսկ կառավարությանը կից կառույց կա, որը ոչ մի իրավունքներ ու լիազորություններ չունի , ինչի՞ մասին է խոսքը: Կրոնական կառույցը Հայաստանում պետություն է պետության մեջ: Մենք այսօր խոսում ենք Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված աղմուկի մասին, իսկ  ինչ վերաբերում է աղանդներին ոչ ոք ձայն չի հանում: Եվ սա վտանգ է ամբողջ ազգի, ազգային անվտանգության, հասարակական անվտանգության համար: Վաղը ընդանրապես ոչ ոք չի կարողանալու մտնել մեր պատմական եկեղեցի, որովհետեւ այնտեղ կարող են ներխուժել ցանկացած խարիզմատիկ եկեղեցու անդամներ:

- Պարոն Ամարյան, ինչպե՞ս եք վերաբերում իրավապահների գործողություններին, որովհետեւ նրանք ակնհայտ չեզոք դիրք են գրավել: Իսկ իշխանության ներկայացուցիչները սա բացատրում են նրանով, թե եկեղեցին պետությունից անջատ է:  

- Ինչպե՞ս կարող է պետությունը չխառնվել այս գործի մեջ, երբ եկեղեցու հետեւորդները նույն ՀՀ քաղաքացիներն են եւ մարդու իրավունքները նաեւ այս քաղաքացիներին է վերաբերում: Հակաեկեղեցական այս շարժման նպատակը մեկն է` շեղել հիմնական ուշադրությունը աղանդավորներից, այլ ոչ թե Վեհափառի հետեւից են ընկել: Եթե անգամ բոլորն էլ ուզեն, չեն կարող ստիպել Վեհափառին հրաժարական տալ, իրավունք չունեն: Այնպես որ, այստեղ կա մեկ նպատակ` շեղելու, որ այսօր ուշադրություն չդարձվի աղանդների գործունեությանը: Բայց երբ ավելի շատ աղանդավորներ կնստեն բարձր պաշտոնների, այդ ժամանակ արդեն ուշ կլինի ինչ-որ բան անել: Հիմա սա արդեն ժողովրդի խնդիրն է` հանդուրժե՞լ, թե՞ չհանդուրժել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ա. Ամարյանի հետ «Իրավունքի» հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք թերթի առաջիկա համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում