«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանում հանքարդյունաբերությունը հիմնված է կոռուպցիոն ռիսկերի վրա, որից օգտվում են միայն առանձին մարդիկ

Արխիվ 16-20

Ամուլսարի շահագործման հետ կապված բնապահպանները շարունակում են մնալ իրենց կարծիքին եւ պնդել` հանքի շահագործումը խիստ վտանագավոր է: Բնապահպան ՍԻԼՎԱ ԱԴԱՄՅԱՆԸ զարմանում է, թե նախկին կառավարությունը, մասնավորապես` բնապահպանության նախարարությունն ինչպես է թույլ տվել, ցիանի օգտագործումը, այստեղ դրա առկայությունը պետք է զգոն պահեր ղեկավարությանը. «Հանքերի շահագործման մասով մենք ունենք թերի օրենսդրական դաշտ: Նախ` այն պոչամբարները, որոնք թողնում են հանքերը, բոլորը մնում է պետության վրա: Այսպես ասած օդային կազմակերպություն բերեցին, որը պետք է գար եւ իր միջոցներով վերամշակեր եւ կորզեր այդ պոչանքներից ամեն ինչ , այնուհետեւ ռեկուլտիվացիա աներ եւ բերեր նորմալ վիճակի, ցավոք այդ ամենը պուչիկ էր, որը պայթեց եւ այսօր մենք կանգնած ենք այդ հարցի առաջ: Մինչեւ այս երկրում հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված չլինեն օրենսդրական փոփոխություններ, մենք չենք կարող որեւէ քայլ անել»,-ընդգծեց Ս. Ադամյանը: Ըստ նրա ՀՀ կառավարությունը պետք է ունենա քաղաքական կամք կասեցնելու Ամուլսարի շահագործման ծրագիրը: Բնապահպանը ուղիղ դիմեց ՀՀ վարչապետին, հորդորելով դրսեւորել քաղաքական կամք եւ թույլ չտալ, որպեսզի  հանքը շահագործող մարդիկ ավերեն Հայաստանը. «Երբ տեսնում ենք, թե այդ հանքավայրը Ջերմուկ քաղաքից ինչ հեռավորություն վրա է, եթե նույնիսկ գիտնական չլինեն, կհասկանան որ դրա շահագործումը մահացու վտանգ է»:
«Հանուն կայուն զարգացման ասոցիացիայի» նախագահ, բնապահպան ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ էլ անդրադառնալով հանքի շահագործման տնտեսական օգուտներին եւ վնասներին, նկատեց, որ Հայաստանը կլոնդակի նման երկիր են սարքել` դրսի համապատասխան ուժերը եւ ներսից մարդիկ, որոնք օգտվել են իրավիճակից. «Մեր ամբողջ հանքարդյունաբերությունը կազմում է մեր  ՀՆԱ-ի 2,5-2,9 տոկոսը ոչ ավելի: Վնասը հսկայական է, սակայն պետության համար օգուտները քիչ են: Սա պարզապես կոռուպցիոն ռիսկերի վրա հիմնված մի հսկա ոլորտ է` առանձին մարդիկ հարստանում են եւ դրսի տարբեր կազմակերպությունների հետ կիսում են իրենց շահույթը: Իրոք,  մեր ամբողջ օրենսդրությունն այնպես է արված, որ շատ շահավետ է դարձել, գալ երկիրը քանդել, օգուտը ստանալ եւ հեռանալ: Այս առումով վտանգները շատ են: Մասնագետները միաբերան ասում են, որ նույնիսկ եթե այսօր հանքը սկսի լիարժեք շահագործվել, ապա հետո հանքը փակելուց  միշտ պետք է աշխատել, որպեսզի այդ թթվային դրենաժը ինչ-որ կերպ մեղմել»,-ասաց բնապահպանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան