«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ԱՐԱՐԱՏՅԱՆ» ՊՈՄՊԱԿԱՅԱՆԸ ՆՈՐԻՑ ԳՈՐԾՈՒՄ Է

Արխիվ 16-20

«Վեոլիա ջրի» ղեկավարները հանդիպեցին լրագրողների հետ` ներկայացնելու այս օրերին Երեւանում ջրամատակարարման հետ կապված իրավիճակը:

Վերջին օրերին «Վեոլիա ջուր» ՓԲԸ ստացված հաղորդագրությունների քանակն աննախադեպ աճել էր` որպես հետեւանք Երեւանում ստեղծված նույնքան աննախադեպ իրավիճակի: Խնդիրը հետեւյալն է: Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս ամռան շոգերի հետ հանրապետության բնակավայրերում, այդ թվում` մայրաքաղաքում կտրուկ ավելացավ ջրի սպառման ծավալները: Ընկերությունը կենարար հեղուկի նկատմամբ պահանջարկը բավարարելու համար վայրկյանում մոտ 2000 լիտրով ավելացրեց ջրի արտադրությունը համակարգում: Այդ նպատակով նաեւ վերագործարկվեց պահուստային հանդիսացող «Արարատյան 3, 4» հզոր պոմպակայանը, որով սովորաբար հուլիս-օգոստոս ամիսներին Արարատյան դաշտի խորքային հորերի ջուրը մղվում է մայրաքաղաքի հարավային շրջանները: Շաբաթ օրը համակարգում պահանջարկ-առաջարկը գրեթե կարգավորվել էր, երբ «Արարատյանում» տեղի ունեցավ խոշոր վթար: Շարքից դուրս եկան ոչ միայն պոմպերը, այլեւ մայրուղային ջրատարը, որով Երեւանը ջուր է ստանում: Անմիջապես սկսվեցին վթարի պատճառների հայտնաբերման, նոր պոմպերի տեղադրման ու խողովակաշարի վրա առաջացած վթարների վերացման աշխատանքները: Մի կողմից արտակարգ շոգ եղանակ, մյուս կողմից` ջրի մեծ սպառում, ինչը կտրուկ ավելացրեց ծանրաբեռնվածությունը պոմպերի վրա, ի վերջո, հնամաշ, դեռ խորհրդային արտադրության սարքավորումներ, որոնք չդիմացան լարվածությանը եւ…

Երեւանում անմիջապես կտրուկ ընկավ ճնշումը: Ներքաղաքային բաշխիչ ցանցի կարգաբերումով հնարավոր չէր ապահովել կայուն ջրամատակարարում: Ջուրը պարզապես չէր բավականացնում: «Վեոլիա ջուրը» անգամ ստիպված էր մյուս աղբյուրներից ստացվող ջուրը վերաբաշխել մայրաքաղաքով մեկ, որ ջրազրկված շրջաններում ապահովի գոնե նվազագույն ջրամատակարարում: Իսկ մինչ այդ, շուրջօրյա արտակարգ ռեժիմով պոմպակայանում ու ջրատարի վրա աշխատում էին ներգրավված մի քանի տասնյակ մասնագետներ ու մեծաքանակ շինարարական տեխնիկա: Ներկայումս «Արարատյան 3,4» պոմպակայանը նորից գործում է: Այստեղից վերսկսվել է ջրի մատակարարումը Երեւանին` վայրկյանում ավելի քան 500 լիտր քանակությամբ: Դրա շնորհիվ արդեն առաջիկայում մայրաքաղաքում կվերականգնվի ջրամատակարարման հայտարարված ռեժիմը, եւ այս օրերի իրավիճակը սպառողների համար կդառնա միայն տհաճ մի հուշ: Իսկ մինչ այդ մի խումբ լրագրողներ «Վեոլիա ջրի» Աշտարակում գտնվող Կենտրոնական կարգավարական ծառայությունում հանդիպեցին ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեին, գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանին, մյուս պատասխանատուներին, որոնք ներկայացրին իրավիճակը, պատմեցին ձեռնարկված քայլերի մասին ու պատասխանեցին հասարակությանը հուզող հարցերին:

Հանրային կապերի ծառայություն

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան