ՊԱՅԾԱՌԱՏԵՍ. «ԹՇՆԱՄՈՒ ԿՈՂՄԻՑ ԿԱ ԱԳՐԵՍԻՎ ԵՎ ՀԱՆԿԱՐԾԱԿԻԻ ԲԵՐՈՂ ՊԼԱՆՆԵՐ»

Արխիվ 16-20

Հնարավո՞ր է առաջիկայում լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն սահմանին, ինչպիսի՞ քաղաքական ամառ է պետք սպասել: Այս կարգի հարցերի հետ կապված վերջին ժամանակներս կարծիք-մեկնաբանությունների պակաս չկա: Եվ քանի որ քաղաքական այրերի գնահատականները հիմնականում իրարամերժ են, քիչ հստակեցում տվող, մենք էլ փորձեցինք պարզաբանումներ ստանալ հայտնի էքստրասենս, պայծառատես ԿԱՐԵՆ ԱՓՈՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում նախ անդրադարձավ սահմանային իրավիճակին.

- Թշնամու կողմից կա կոնկրետ նպատակադրված ագրեսիվ եւ հանկարծակիի բերող պլաններ: Այս պահին մեզ դեռեւս հաջողվում է չեզոքացնել վտանգը, բայց հակառակորդին չպետք է թերագնահատել: Որովհետեւ, կրկնում եմ, կա իրենց կողմից հստակ նպատակ` հանկարծակիի բերել մեզ: Այդ իսկ պատճառով պետք զգոն լինենք: Ամեն դեպքում, ինչ էլ որ պատահի, տեւելու է շատ կարճ:

- Ի՞նչ շրջադարձային փոփոխություններ են սպասվում նոր Հայաստանի պատմության մեջ:

- Գիտակցական մակարդակով է շատ բան փոխվել: Ուզում եմ ընդգծել, որ ներկայիս փոփոխությունները չպետք է վերագրել կոնկրետ մի անձի` դա արեցինք բոլորս: Սակայն բացասական էներգիան դեռ կա մեր մեջ, եւ առաջիկա երեք տարում երկրի առջեւ լինելու են շատ լուրջ մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարենք ազգովի: Մի բան էլ կա, որը հստակ երեւում է ինձ. Նիկոլը գործում է միայնակ: Ճիշտ, թե սխալ, դա այլ խնդիր է, բայց հստակ է, որ չի ուղղորդվում ինչ-որ անձանց կողմից: Իր թիմակիցներից ոմանք, այ՛ո,  չպետք է զբաղեցնեին որոշ պատասխանատու պաշտոններ, քանի որ անփորձ են, բայց առանձնացնելուց ու կոնկրետ գնահատականներ տալուց զերծ կմնամ:  Ավելի շատ մենք մեր ուժերը պետք է ուղղենք դեպի սահման, կան խնդիրներ, որոնք կարող են լուրջ բարդություններ առաջացնել պատերազմի պարագայում: Չեմ ուզում մանրամասնել, թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը, բայց մենք շատ ենք զիջում իրենց: Սակայն եթե խնդիրները վերացնենք, անգամ մի զինվորի զոհվելու հավանականությունը պատերազմի ընթացքում կարող ենք չեզոքացնել: Մենք ունենք այդ ռեսուրսները: Ընդգծեմ նաեւ, որ առաջիկա երեք տարիներին հայ ժողովուրդը զավեշտալի, զարմացնող, հիասթափեցնող եւ նաեւ ուրախացնող փաստերի է ականատես լինելու:

- Վերջին շրջանում նախկին եւ ներկա պաշտոնյաներ են բերման ենթարկվում, ձերբակալվում, կալանավորվում: Առաջիկայում ի՞նչ ձերբակալություններ են սպասվում:

- Շատ արագ կերպով բացահայտվելու է մարտի 1-ի կծիկը:

- Այդ առումով ի՞նչ է սպասվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

- Ես իրավունք չունեմ նման բաներ բացահայտ հանրայնացնել, բայց երեք նախագահներին էլ լուրջ խնդիրներ են սպասվում: Ամենաառաջնային վտանգն այս պահին կախված է առաջին նախագահի գլխին: Քանի որ ներկայիս երկրի հիմքերը խարխլվել եւ քանդվել են հենց նրա դիտավորության եւ ամենաթողության արդյունքում, ինչը մինչ օրս ազդում է մեր երկրի բնականոն զարգացման վրա:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում