ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՄԱԽՄԲՈ՞ՒՄ Է ՈՒԺԵՐԸ
Արխիվ 16-20«Իրավունքի» տեղեկություններով՝ վերջերս Գագիկ Ծառուկյանն իր մոտ է հրավիրել Ռուբեն Գեւորգյանին` Ծաղիկ Ռուբոյին եւ նրան հրահանգել` համախմբել եւ կազմ պատրաստ վիճակում պահել Գեւորգյանին հավատարիմ ազատամարտիկներին: Մի վարկածով, որ եթե հանկարծ սկսվի ԵԿՄ-ի կազմաքանդման գործընթացը, Գեւորգյանը փորձի հնարավորինս համախմբել այդ հատվածի ազատամարտիկներին եւս՝ բերելով ծառուկյանական դաշտ: Այլ վարկածով, որ Ծառուկյանն ամրապնդի իր ուժային հենարանը, ինչի կարիքը, ինչպես ցույց տվեց նրա անվտանգության պետի ձերբակալությունը, կարող է զգացվել: Նշվածի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Ռուբեն Գեւորգյանից, ով սակայն քմծիծաղ տալով՝ ասաց միայն. «Նման բան չկա: Ծառուկյանը իմ ընկերն է... Լավ եղեք»:
Հա, էլի ընկեր, բայց դա ի՞նչ կապ ուներ հավատարիմ ազատամարտիկներին համախմբելու հետ: Ավելին, պետք է ընկերը լիներ, որ նման հանձնարարություն տա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=61557&l=am/

